Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Կոնպենսացվում է քաղաքական անկայուն դրությունը և Սամվել Բաբայանի հետ գործարքը հենց այդ նպատակն է հետապնդում

Արցախում  նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից իրականացվող կադրային քաղաքականությունը ուշագրավ մեկնաբանությունների և քննադատությունների տեղիք է տալիս։

Հարությունյանն իր պաշտոնում վերանշանակեց ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին, ով նախագահական ընտրությունների ժամանակ համարվում էր նրա հիմնական մրցակիցը, Արայիկ Հարությունյանի թիմակիցների կողմից պիտակավորվում էր որպես «սորոսական» և հայ-ռուսական հարաբերությունները փչացնող դիվանագետ։

Առավել ուշագրավ է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նշանակումը ԱԽ քարտուղարի պաշտոնում։ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը խորհրդարանում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ստանալով 9 մանդատ, Արայիկ Հարությունյանին ինչու՞ էր անհրաժեշտ Բաբայանին պահել իշխանության ներսում՝ քաջ գիտակցելով, որ նրա այդ որոշումը դրական չի ընկալվելու իր կողմնակիցներից շատերի, ինչպես նաև Արցախի արդեն հեռացած էլիտայի կողմից։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Արցախում ստեղծված իրավիճակը նմանեցնում է Հայաստանում 2017 թվականին առկա իրավիճակին.«Արցախի ընտրություններն, ըստ իս, նման են Հայաստանում 2017 թվականի ընտրություններին, երբ հաջող կերպով իրականացվում էր իշխանության յուրացումը։ Բայց հիմա այդ յուրացումից հետո ակնհայտ էր, որ Արայիկ Հարությունյանը խնդիր կունենա հետընտրական ժամանակահատվածում  և պետք է ստիպված լինի իր քաղաքական անկայուն դրությունը կոնպենսացնել քաղաքական գործարքների միջոցով։ Սամվել Բաբայանի հետ քաղաքական դաշինքի կնքումն, ըստ էության, այդ նպատակն է հետապնդում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Արայիկ Հարությունյանն այս փուլում պատրաստ է իշխանության որոշ հատվածներ զիջել, բայց  նպատակ ունի իր շուրջը կոնսոլիդացնել ընտրություններին մասնակցած ուժերից շատերին.«Այդ ռազմավարությունը նոր չէ, եթե հիշենք 2008 թվականին Սերժ Սարգսյանը նույն եղանակով  գործեց, երբ Արթուր Բաղդասարյանին ու Դաշնակցությանը ներգրավեց կոալիցիայի մեջ։ Դա ստանդարտ գործելաոճ է, երբ  ֆեյք ընտրություններ են, երբ հաղթանկը թանկ գնով  տրվեց, միայն այսպիսի գործարքներով  է հնարավոր պահել գնված իշխանությունը»։

Ինչ վերաբերում է այն գործիչներին, որոնք նախընտրական ժամանակահատվածում հասարակությանը ներկայացան որպես այլընտրանք, բայց հետընտրական փուլում գնացին նմանատիպ գործարքների, Անդրիաս Ղուկասյանն ասաց.«Համենայնդեպս Արցախում հիմա հետևյալ դասավորությունն է։ Պարզ է, որ ձևավորվում է քաղաքացիական շարժում և Արցախի Հեղափոխական  կուսակցությունն է այդ շարժման հիմքում հանդես գալիս, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերը գնացին այս կամ այն ճանապարհով, բայց արդյունքում տեղավորվեցին նոր իրավիճակում և ստորադասվեցին Արայիկ Հարությունյանին։ Այսինքն այսօր կարելի է ասել, որ սա արդեն քաղաքական ուժերի պայքար չէ։ Արցախում քաղաքացիական պայքար է ընդդեմ ապօրինի իշխանությանն ու ընդդեմ հակասահմանադրական կարգերի ու հանուն Սահմանադրության։ Սա օրինչափ է, Արցախում պետք է այսպես լիներ։Ես այդ պատճառով տեսնում եմ նմանություն Հայաստանում 2017 թվականի իրադարձությունների հետ։ Թվում էր՝ Հանրապետական կուսակցությունը հաջողությամբ ստանձնեց իշխանությունը, բայց արի ու տես, որ մեկուկես տարի հետո այլ իրադարձություններ եղան։ Ու այս առումով Արցախում էլ՝ քաղաքական ուժերից սպասումները շատ ավելի մեծ են, քան ընտրություններից հետո եղավ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում