Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում

Հայաստանը, որի միակ դաշնակիցն իր բանակն է, միշտ պիտի պատրաստ լինի հարվածների ոչ միայն հակառակորդի, այլև «դաշնակիցների» կողմից

«Հայաստանը, որպես պատերազմական վիճակում գտնվող երկիր, որի միակ դաշնակիցն, ըստ երևույթին, իր բանակն է, միշտ էլ պետք է պատրաստ լինի տարբեր հարվածների, այդ թվում՝ նաև «դաշնակիցների» կողմից, միշտ էլ պետք է պատրաստ լինի նրան, որ աշխարհաքաղաքական տարբեր գործընթացների արդյունքում իր շահերը կարող են լիովին անտեսվել և նույնիսկ զոհաբերվել: Եվ այս առումով, ինչպես ցույց տվեց Ապրիլյան պատերազմը, որը չէր կարող լինել առանց Ռուսաստանի համաձայնության, հնարավոր է, որ չկարողանալով դիվանագիտական ճանապարհով հասնել բեկման՝ փորձեն խախտել «դիվանագիտական խաղի կանոնները» և բեկման այլ ծրագրերով առաջ շարժվել»:

«Առաջին լրատվական» զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու Արամ Թերզյանը (ԱՄՆ):

(Հարցազրույցի սկիզբը՝ այս հղումով)

– Պարոն Թերզյան, ճի՞շտ հասկացա, որ ակնարկում եք խորհրդային կայսրության վերածնման ռուսական այն ծրագրերը, երազանքները, որոնց մասին վերջերս խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասելով, թե նախկին խորհրդային երկրները աստիճանաբար հաղթահարում են Խորհրդային Միության վերածնման վախերը:

– Սա, իհարկե, լայնորեն քննարկված թեմա է, և օրիգինալ չեմ լինի, եթե ասեմ, որ Ռուսաստանը միշտ էլ ունեցել է որոշակի նկրտումներ հետխորհրդային տարածքի նկատմամբ: Պուտինը մեկ անգամ չէ, որ ասել է, թե Խորհրդային Միությունը, ըստ էության, նույն Ռուսաստանն էր, բայց այլ ձևակերպմամբ: Այսինքն՝ ամեն դեպքում նախկին ԽՍՀՄ-ի տարածքի նկատմամբ ամբիցիաները միշտ եղել են, նաև եղել է Պուտինի այն որակումը, որ Խորհրդային Միության փլուզումը մեծագույն աղետ էր, ինչպես ինքն էր նշում՝ 20-րդ դարի մեծագույն աղետը, և միշտ էլ, բնականաբար, գործադրվել են որոշակի ջանքեր ոչ, իհարկե, նախկին տեսքով, բայց արդի պայմաններին, քաղաքական իրողություններին համապատասխան՝ հետխորհրդային երկրների ռուսաստանակենտրոն համախմբում իրականացնելու նպատակով: Դա կարող է չկոչվել Խորհրդային Միություն, կարող է կոչվել Եվրասիական միություն, կարող է չունենալ կոմունիստական կուսակցություն, այլ ունենալ մի քանի կուսակցություններ, բայց այստեղ կան մի քանի ակնհայտ հիմնահատկանիշներ, որոնք կբնորոշեն այդ միությանը. դա ռուսական քաղաքական, տնտեսական, մշակութային ազդեցությունն է միության մեջ մտնող մյուս երկրների նկատմամբ, ինչպես նաև Արևմուտքի ու մասնավորապես՝ Եվրոպայի հետ ավելի սահմանափակ կապը: Մի խոսքով՝ նմանատիպ միությունը այդ երկրների՝ Ռուսաստանից ունեցած մեծ կախվածության հայելային արտացոլանքը կլինի՝ դրանից բխող բոլոր ինքնիշխանության սահմանափակումներով։

Ըստ երևույթին, այս գաղափարը միշտ եղել է, և ներկայումս էլ ակտիվ ջանքեր են գործադրվում Եվրասիական միությունը ավելի մեծ և ազդեցիկ կառույցի վերածելու ուղղությամբ՝ մի կողմից ինտեգրման քաղաքական բաղադրիչը ուժեղացնելու, մյուս կողմից՝ նաև նոր անդամներ հավաքագրելու համար: Ի սկզբանե շատերն այս գործընթացը հենց այդպես էին որակում՝ որպես Խորհրդային Միության վերստեղծման փորձ: Ոմանք էլ, հակառակը, պնդում էին, որ անհանգստանալու առանձնակի պատճառ չկա, քանի որ ԵԱՏՄ երկրների գործակցությունը միայն տնտեսական շրջանակով է սահմանափակված, մինչդեռ ինտեգրումը ինտենսիվ չի ընթանում: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ռուսական քաղաքականությունը միշտ էլ հետապնդելու է ինտեգրման խորացման և ընդլայնման, այն որակապես և քանակապես ավելի բարձր հարթություն տեղափոխելու նպատակը։

– Դուք հիշեցրիք այն մասին, թե բոլշևիկյան Ռուսաստանի ղեկավարության՝ սոցիալիստական հեղափոխությունը դեպի Արևելք տարածելու ծրագրերն ինչ աղետալի հետևանքներ ունեցան Հայաստանի համար 1920-ական թթ. սկզբին: Իսկ այսօր ո՞րն է այդ «մեծ, համաշխարհային հեղափոխությունը» կամ դրան փոխարինող գաղափարը, որի վրա ռուսական կայսերապաշտությունը պիտի փորձի հիմնվել:

– Դա Ռուսական կայսրության հզորության վերականգման, Ռուսաստանի հզորության և իր համաշխարհային դիրքը վերականգնելու գաղափարն է: Այլ խոսքերով՝ մեծ տերության, գերտերության («великая держава») կարգավիճակի վերականգման գաղափարն ու ձգտումն է, որովհետև այդ կայսերապաշտական հակումներն ու այդ աշխարհայացքը և՛ ռուսաստանյան հասարակության, և՛ քաղաքական էլիտայի մեջ խիստ արմատացած են: Եվ ինչպես հանրային կարծիքի ուսումնասիրության «Լեվադա» կենտրոնի հարցումներն են ցույց տալիս՝ մարդիկ Ռուսաստանում ոչ այդքան կարևորում են դեմոկրատական արժեքների ներթափանցումը, խորացումը, արմատավորումը, այլ Ռուսաստանի՝ գերտերության կերպափոխման գործընթացը և այդ առումով, իհարկե, նաև դրական են գնահատում Պուտինի քայլերը, Պուտինի արտաքին քաղաքականությունը: Մի խոսքով՝ դա ռուսական «կայսերական գերտերության» կարգավիճակի վերականգնումն է՝ նոր ժամանակներին, արդի պահանջներին համապատասխան, որը, բնականաբար, իր հերթին ենթադրում է տարբեր երկրների «կուլ տալը», ազդեցության գոտի ներառելը՝ ինչպես եղավ հայտնի հեղափոխության ժամանակ: Եվ դա շարունակական քաղաքականություն է, որը միշտ ընթանալու է: Իսկ ինչքանո՞վ դա կստացվի՝ դա արդեն այլ գործոններից է կախված:

– Պարոն Թերզյան, «Լավրովի պլանի» առնչությամբ նաև այլ հարցեր կան, որոնք պիտի օգնեն մեզ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում ղարաբաղյան գործընթացում: Առաջին հերթին այն հարցն է, որ ըստ Լավրովի՝ նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում ներկայացված և փուլային լուծում ենթադրող փաստաթուղթը «այժմ ակտիվորեն քննարկվում է», իսկ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է, որ 2014 և 2016 թթ.-ին նման մոտեցումներ ի հայտ են եկել, բայց ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար, և 2014 թվականին քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն էլ իր հերթին պնդում է, թե հիմնախնդրի կարգավորման բովանդակային հարցերը այսօր էլ շարունակում են քննարկվել: Ի վերջո, ո՞ւմ պիտի հավատանք, ո՞վ է ճիշտ ներկայացնում բանակցային պրոցեսի ընթացքը: Լավրովի նշած փուլային տարբերակը, Ձեր տպավորությամբ, քննարկվո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կամ ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմակերպվող քննարկումների ժամանակ: Եվ մյուս հարցը՝ արդյո՞ք նորմալ է այն, որ մենք չգիտենք նույնիսկ, թե ի՞նչ ծրագիր է առաջարկվում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ: Ի՞նչ կասեք այս հարցի մասին, եթե փորձենք համեմատել այլ կոնֆլիկտների հետ:

– Բնականաբար, ղարաբաղյան կոնֆլիկտը շատ առումներով է տարբերվում մյուս կոնֆլիկտներից և այդ տարբերակիչ գծերից մեկը, երևի թե, թափանցիկության բացակայությունն է, որն, իհարկե, նման մասշտաբի կոնֆլիկտներում որոշ իմաստով հասկանալի է: Իսկ Մամեդյարովի հայտարարություններից շատերը ներքին սպառման համար են արվում ադրբեջանական հասարակության շրջանում: Բայց ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք այժմ քննարկվում է փուլային տարբերակը, թե՞ ոչ, ապա կարող եմ ասել, որ դիտելով Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ, կարծեք, նա ո՛չ դա ժխտում է, ո՛չ հաստատում է, այլ ավելի շատ փորձում է սլաքը ուղղել Լեռնային Ղարաբաղի վրա՝ որ, ի վերջո, մենք չէ, որ պիտի որոշենք, թե ինչպե՞ս պետք է այս խնդիրը լուծվի, և Արցախի ժողովուրդն ու արցախյան պետությունը պիտի որոշեն իրենց հետագա կարգավիճակն ու հիմնախնդրի լուծման ընդունելի տարբերակը:

Այդուհանդերձ, կարծում եմ, որ այդ փուլային տարբերակը, գուցե որոշակի մոդիֆիկացիաներով, բայց ամեն դեպքում քննարկվում է բանակցություններում, որովհետև այն ադրբեջանական կողմի, ինչպես նաև ռուսական կողմի համար եղել է ամենապոպուլյար տարբերակներից մեկը:

– Վերջին շաբաթներին Լավրովը հեռախոսային ակտիվ քննարկումներ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, և բոլոր այս հեռախոսազրույցների ընթացքում, բնականաբար, անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հարցին: Այսինքն՝ նա իրոք ջանքեր է գործադրում ակտիվացնելո՞ւ բանակցային պրոցեսը: Ի՞նչ կարծիք ունեն սրա մասին Մինսկի խմբի համանախագահները, որոնք զուգահեռաբար տեսակապով առանձին քննարկումներ են ունեցել Մնացականյանի և Մամեդյարովի հետ: Եվ բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթն է Լավրովի վերոնշյալ խոսքերի առնչությամբ ասել է, թե Ռուսաստանի արտգործնախարարը մի շարք իրավիճակներին վերաբերող բազմաթիվ ոչ այնքան օգտակար հայտարարություններով է հանդես եկել: Արդյո՞ք սա նշանակում է, որ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրները կամ առնվազն Միացյալ Նահանգները չեն աջակցում ռուսական ջանքերին:

– Ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության միջնորդ կողմերի վարքագծին հետևելով՝ միշտ տպավորություն է ստեղծվում ու նաև արևմտյան քաղաքագիտական գրականության մեջ տարբեր վերլուծաբաններ են այդ տեսակետը արտահայտել, որ Ռուսաստանն այս հարցում ավանդաբար հանդես է եկել որպես կոնֆլիկտի կարգավորմանը խոչընդոտող գլխավոր կողմ։ Մոսկվան լայնորեն ընկալվում է որպես ապակառուցողական արտաքին դերակատար, որը, տարբեր կողմերին սպառազինություններ վաճառելով, նպաստել է սպառազինությունների մրցավազքին տարածաշրջանում, իր կողմից կառավարվող քաոս է ստեղծել և հակամարտության խիստ կրիտիկական իրավիճակները լիցքաթափելուց բացի՝ էականորեն որևիցէ ջանք չի գործադրել խորքային կարգավորման ուղղությամբ ինչ-որ քայլ կատարելու առումով: Ըստ երևույթին, Ռուսաստանը հաշվի է առնում այն, որ այս հակամարտությունը իդեալական հնարավորություններ է ստեղծվում երկու երկրների վրա էլ մեծ ազդեցություն ունենալու համար: Արևմտյան գործընկերների շրջանում, ըստ երևույթին, ընդունելի են եղել հակամարտության այն բոլոր տարբերակները, որոնց շուրջ հակամարտող կողմերը կհամաձայնվեն և ամենակարևորը՝ որոնք կբերեն թեկուզ որոշ բեկման, որպեսզի կարողանանք խոսել էական առաջընթացի մասին: Եվ այս առումով արևմտյան գործընկերները շատ մեծ ուշադրություն չեն դարձրել՝ դա կլինի փուլայի՞ն, փաթեթայի՞ն, թե՞ այլ լուծում: Կարևորը, որ լինի այնպիսի տարբերակ, որը կայուն և երկարաժամկետ կարգավորման իրական նախադրյալներ կստեղծի:

Իհարկե, ակնհայտ է, որ Լավրովը ներկայումս ակտիվացել է: Արդեն նշեցինք, որ դա կարող է կապված լինել շատ հեռուն գնացող աշխարհաքաղաքական ծրագրերի հետ և ամենայն հավանականությամբ կապված է: Կարծում եմ՝ արևմտյան գործընկերներն էլ քաջ գիտակցում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավոումը «Լավրովի պլանի» շրջանակում, որն, ըստ երևույթին, Ռուսաստանը փորձում է առաջ տանել, կարող է իրավիճակի հարաբերական կարգավորման իմիտացիա ստեղծել, բայց փոխարենն ուղղված լինի այլ՝ հարակից նպատակներին (ռուսական ազդեցության ավելի մեծացում Ադրբեջանի, Հայաստանի վրա)՝ բուն խնդրի կարգավորման բանալին դարձյալ թողնելով Ռուսաստանի ձեռքում։

Հակամարտության թվացյալ «ապասառեցումը» կարող է շատ ավելի անցանկալի զարգացումների հող նախապատրաստել, այդ թվում՝ ռուսական արտաքին քաղաքական ծավալապաշտական օրակարգի առաջ մղման առումով։ Արևմուտքում քաջ գիտակցում են դա: Թեև անժխտելի է, որ հակամարտաթյան կարգավորմանը ներգրավված արտաքին դերակատարներից իրավիճակի վրա ազդելու ամենամեծ հնարավորությունները հենց Ռուսաստանն ունի։

– Գոյություն ունի այսպիսի մի տեսակետ, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմը «Լավրովի ծրագրի» կենսագործման ակտիվ փուլերից մեկն էր: Չգիտեմ՝ որքանո՞վ եք համաձայն դրա հետ: Բայց եթե իրոք Լավրովը հիմա փորձում է վերագործարկել, ակտիվացնել այդ ծրագիրը, ի՞նչ եք կարծում՝ սրանից բխո՞ւմ են թե՛ դիվանագիտական և թե՛ ռազմական սրացման ռիսկեր Արցախի և Հայաստանի Հանրապետության համար:

– Բնականաբար, Հայաստանը, որպես պատերազմական վիճակում գտնվող երկիր, որի միակ դաշնակիցն, ըստ երևույթին, իր բանակն է, միշտ էլ պետք է պատրաստ լինի տարբեր հարվածների, այդ թվում՝ նաև «դաշնակիցների» կողմից, միշտ էլ պետք է պատրաստ լինի նրան, որ աշխարհաքաղաքական տարբեր գործընթացների արդյունքում իր շահերը կարող են լիովին անտեսվել և նույնիսկ զոհաբերվել: Եվ այս առումով, ինչպես ցույց տվեց նաև Ապրիլյան պատերազմը, որը ակնհայտորեն չէր կարող լինել առանց Ռուսաստանի համաձայնության և հավանության, հնարավոր է, որ չկարողանալով դիվանագիտական ճանապարհով հասնել բեկման՝ փորձեն խախտել «դիվանագիտական խաղի կանոնները» և բեկման այլ ծրագրերով առաջ շարժվել:

Բնականաբար, երբևիցէ չեմ կարող բացառել, որ նմանատիպ սցենար կփորձեն վերագործարկել, բայց այդ հարցի պատասխանը ավելի շատ կախված է նրանից, թե, ի վերջո, բանակցությունների այս շրջանում կողմերը կկարողանա՞ն արդյոք գոնե մի ընդհանուր ընդունելի մոտեցում գտնել, որը կբացառի այլ՝ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու փորձերը: Կարծեք թե, ներկայումս այդպիսի լավատեսության հիմքեր չկան, քանի որ ռուսական կողմը ակտիվորեն փուլային տարբերակով է գնում՝ դրանից բխող այլ ծրագրերով, իսկ հայկական կողմի համար դա երբևիցէ չի կարող ընդունելի լինել:

Իհարկե, սա կապված է նաև ավելի գլոբալ, աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Մենք չենք կարող ղարաբաղյան հակամարտությունը վերլուծել միայն նշված տրամաբանությամբ: Կա սիրիական խնդիր, կա ուկրաինական խնդիր, մենք չգիտենք՝ այնտեղ ի՞նչ սրացումներ կլինեն, ինչպիսի՞ իրավիճակ կստեղծվի և արդյո՞ք այդ պայմաններում ընդունելի կլինի ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումը մեկ այլ հակամարտության օջախում: Բայց այդ տարբերակը մենք երբեք չենք կարող բացառել՝ իհարկե, սպասելով, տեսնելով, թե, ի վերջո, մոտ ժամանակներս ադրբեջանական, ռուսական և հայկական դիվանագիտական դիսկուրսում ղարաբաղյան հարցի վերաբերյալ կգտնվե՞ն արդյոք կարգավորման ընդհանուր եզրեր, թե՞ կշարունակվեն զուգահեռ և փոխբացառող դիսկուրսները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում