Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Իրենք հրաժարվել են իրենց հռչակած հեղափոխական գաղափարներից, և վեթինգ չանելը դրա հստակ ցուցիչն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալդեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը։

Պարոն Միսկարյան, տեսակետ կա, որ ամեն հաջորդ օրը կառավարող ուժն ավելի ցածր վարկանիշ է ունենալու։ Եթե կառավարող ուժն ամեն օր ավելի ցածր վարկանիշ է ունենալու, արդյունքում քաղաքական ո՞ր ուժի վարկանիշն է բարձրանալու։ Նախորդ իշխանության ներկայացուցիչներն են ակտիվացել, նրանց վարկանիշը կարո՞ղ է երբևէ բարձրանալ։

– Խնդիրն այն է, որ մինչև հեղափոխությունը, եթե հաշվի չառնենք այն ժամանակվա կառավարող ուժի՝ ՀՀԿ-ի նկարած վարկանիշը, ապա որևէ քաղաքական ուժ, որևէ կուսակցություն չուներ ժողովրդի մեծամասնության աջակցությունը։ Այսինքն՝ երբ ընդունում ենք, որ փաստացի ՀՀԿ-ի վարկանիշն էլ էր ցածր՝ ի թիվս այլ կուսակցությունների, ապա կային մարդիկ, որոնք ոչ մեկին չէին համակրում։ Եվ պարտադիր էլ չէ, որ եթե քաղաքական կառավարող ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի համակրողների թիվը պակասի, ապա հիասթափվողները պարտադիր պետք է համակրեն ինչ-որ այլ ուժերի։ Նրանք կարող են լինել նույն պասիվ վիճակում, ինչպես կային մինչև հեղափոխությունը, կարող են, իհարկե, նաև համակրել այլ առողջ ընդդիմադիր ուժերի, կարող է նոր ուժ ստեղծվի, համակրեն նրան, բայց բացարձակ պարտադիր չէ «Իմ քայլ»-ի համակրողների պակասելուն զուգահեռ նախկիններին համակրողների թիվն ավելանա։

Քաղաքական ուժերը, որոնք աջակցել են հեղափոխությանը, հիմա պետք է աջակցե՞ն կառավարող ուժին, թե՞ քննադատեն։ Վերջին շրջանում ձեր կուսակցության ներկայացուցիչները շարունակ քննադատում են իշխանությանը։

– Եթե հետ գնանք նախահեղափոխական ժամանակները, օրինակ՝ ՀՀԿ-ին քննադատել կամ աջակցել ոչ մի կերպ հնարավոր չէր, որովհետև փակ կաստա էր, իրենք էին կայացնում բոլոր որոշումները, և դա պայմանավորված չէր հանրային կարծիքով։ Հիմա, ցավոք սրտի, նկատվում է նույն բանը, այսինքն՝ կառավարող ուժը փակվում է ինքն իր մեջ և օր օրի՝ ավելի ու ավելի։ Այդ պարագայում օգնելը նրան կամ քննադատությամբ ճիշտ ուղի ցույց տալն ավելի է բարդանում։ Հայաստանում քննադատությունը նախկինում էլ, հիմա էլ ավելի շատ ցեխշպրտոցի է, քան քննադատություն, և պատճառներից մեկն էլ դա է, որ կառավարող ուժը փակվում է։ Ցավոք սրտի, այդ փակվելը հանգեցնում է նրան, որ առողջ քննադատությունն էլ դուրս է մնում նրանց ուշադրությունից։ Չգիտեմ՝ ինչքանով է հնարավոր օգնել, բայց ինչքան հեղափոխությունից հեռանում ենք, այնքան հասկանում ենք, որ այդ օգնելը դառնում է գրեթե անհնար։ Որովհետև առաջին հերթին իրենք պետք է ցանկանան, որ մարդիկ օգնեն իրենց։

Երբ իրենք դրա «կարիքը չունեն» կամ դրա մասին չեն խոսում, կամ իրենց քայլերը բխում են ոչ այդ տրամաբանությունից, ապա հասկանում ես, որ օգնելը դառնում է անհնար, դրա մասին խոսելը՝ անիմաստ։

Պարոն Միսկարյան, շրջանառության մեջ է դրվել Փաստահավաք հանձնաժողովի մասին նախագիծը, և այդ հանձնաժողովի կողմից ուսումնասիրության առարկա են դառնալու կեղծված ընտրությունները, դրանց հաջորդած քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, զանգվածային ունեզրկումների դեպքերը, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահերը և այլն: Իշխանությունները հայտարարում են, որ սրանով անցումային արդարադատության ճանապարհով են գնում: Դուք ինչպե՞ս եք գնահատում սա, և հնարավո՞ր է մեծ արդյունքներ արձանագրել այս հանձնաժողովից:

Իհարկե ծանոթացել եմ… սա անցումային արդարադատություն չէ։ Այսպես կոչված՝ Ճշմարտության հանձնաժողովը անցումային արդարադատության մեկ բաղադրիչն է, որը պետք է բացահայտի այն ապօրինությունները, չարաշահումները, որոնք եղել են հնում։ Ցավոք սրտի, այդ փոփոխությունները, որոնք արվում են, այսինքն՝ հանձնաժողովի ձևավորումը, դժվար թե  ինչ-որ տեղ հասցնի, որովհետև առաջին հերթին անհրաժեշտ է, որ այդ գործերը քննեն արդար քննիչներ և դատեն արդար դատավորներ։

Մենք այսօր ո՛չ նա ունենք, ո՛չ էլ մյուսը, և, ցավոք սրտի, քայլեր չեն արվում, որ ունենանք։ Եթե նախկիններին դատելուն են այն դատավորները, որոնց նշանակել են նախկինները, և որոնք կոռուպցիոն բազմաթիվ սխեմաներով փոխկապակցված են միմյանց հետ, ապա սպասել արդարադատություն, կարծում եմ, անիմաստ է։

Վեթինգից հրաժարվելու պատճառը ո՞րն է։ Այն հիմնավորումները, որ ներկայացնում է կառավարող ուժը, համոզիչ չե՞ն։

– Կարծում եմ՝ իրենք հրաժարվել են իրենց հռչակած հեղափոխական գաղափարներից, և վեթինգի չլինելը դրա հստակ ցուցիչն է։ Իրենք էին մեկ տարի առաջ հայտարարել, որ վեթինգ լինելու է, որ դատավորները պատասխան են տալու իրենց կատարած ապօրինությունների համար։ Հիմա, չգիտես ինչու, պարզվեց, որ 2017-ից առաջ կատարած ապօրինությունները պետք է չդիտարկվեն։ Կներեք, բայց դատավորը հենց իր անցյալով է որոշվում, թե ինչ դատավոր է։ Հնարավոր չէ աչք փակել 2017-ից առաջ կատարած նրանց ապօրինությունների վրա և ասել, որ արդար դատարան ունենք, որ 2017-ից այս կողմ մեր դատավորները ապօրինի որոշումներ չեն կայացրել։ Խնդիրն այն է, որ եթե այդ դատավորները կախարդական փայտիկի մի հարվածով դառնան աշխարհի ամենաազնիվ մարդիկ, նրանք այնպիսի կապակցված կապեր ունեն, կատարած այնպիսի քաղաքական պատվերներ ունեն հների հետ, որ նրանց այդ կապանքներից ազատելն անհնար է։ Եվ մտածել, որ այդ մարդիկ մի կողմ կդնեն իրենց անցյալը և կսկսեն արդար դատավարություն անցկացնել՝ անհնար է, որովհետև նրանք ունեն կայացրած ապօրինի որոշումներ, որոնց հետևանքով տուժած մարդիկ ապրում են մեր շրջապատում։ Նման դատավորներով դատարանը չի կարող հանրային վստահություն վայելել։ Եվ ասել, որ այլևս ներդրված մեխանիզմով մենք արդար և ազնիվ դատարան ենք ունենալու՝ անիմաստ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում