Նյու Յորքում զանգվածային բողոքի ցույցի մասնակիցները փակել են ոստիկանական մեքենայի ճանապարհն ու ջարդել պատուհանները: Դեպքը տեղի է ունեցել Հարլեմի շրջանում: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Այդ պահին մեքենայի մեջ միայն վարորդն է եղել, որը կարողացել է դուրս գալ մեքենայից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter- ում հայտարարել էր անկարգությունները ճնշելու համար «զինված ուժերի անսահմանափակ ուժը» օգտագործելու պատրաստակամության մասին: