Համացանցում հայտնվել են Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի և իր մարդասպան Մարկ Չապմանի հազվագյուտ լուսանկարները: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Այսպիսով, լուսանկարներից մեկում այն կադրն է, երբ Լենոնը Չապմանին ինքնագիր է տալիս:
Լուսանկարը 1980-ի դեկտեմբերի 8-ին արել է Լենոնի ընկերը՝ լուսանկարիչ և երաժիշտ Փոլ Գորեշը, որը պատահաբար նրանց տեսել է փողոցում:
Մի քանի ժամ անց 25-ամյա Չապմանը երաժշտի նյույորքյան տան մոտ սպանելու էր ալբոմը իր համար ստորագրած Լենոնին: