Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եթե Երևանն ու Բաքուն ցանկանան՝ կարող են օգտագործել Երուսաղեմը որպես երկխոսության հարթակ. Էսկին

Իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինն ասում է՝ Իսրայելը ձգտում է բարեկամական հարաբերություններ ունենալ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Էսկինն ընդգծեց. «Իսրայելը նման ձգտում ունի այդ պետությունների անկախության առաջին իսկ օրվանից։ Դրանք չափազանց դժվար ժամանակներ էին Հայաստանի համար, Տեր-Պետրոսյանն այն ժամանակ շատ այլ խնդիրներ ուներ լուծելու, Իսրայելով հետաքրքրվելու փոխարեն, բայց այժմ իրավիճակը փոխվել է, և մեր պետությունների միջև հարաբերությունները կկարգավորվեն»։

Ըստ Էսկինի՝ այսօրվա դրությամբ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը առաջին հերթին կապված է հայթեքի և գյուղատնտեսության հետ. «Եվ դրան զուգահեռ, իրանական գործոնը դառնում է պակաս նշանակալից։ Եթե Երևանն ու Բաքուն ցանկանան՝ կարող են օգտագործել Երուսաղեմը որպես երկխոսության հարթակ։ Դա հոգու և խաղաղության քաղաք է»։

Նա նշեց, որ Իսրայելը չի առաջարկել նման ծառայություններ, բայց եթե կողմերը ցանկանան՝ կարելի է քննարկել. «Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետը այլ հարցերով է զբաղված։ Հայաստանն այժմ դժվար ժամանակներ է ապրում, բայց կորոնավիրուսի համաճարակի ճգնաժամի հաղթահարումից հետո նա կվերադառնա այդ թեմային»։

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերին, Էսկինն ասաց. «Նրա կոչերը բաց երկխոսություն անցկացնելու, բարեկամական կոչեր հղելու վերաբերյալ բավականին տեղին էին, բայց այժմ համաճարակով պայմանավորված՝ ամեն ինչ սառեցվել է։ Ես չեմ կարծում, թե Ռուսաստանն այս պահին խոչընդոտ է, որովհետև Մոսկվան ևս այս պահին զբաղված է այլ հարցերով»։

Ավիգդոր Էսկինի դիտարկմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում էսկալացիայի հնարավորություն միշտ էլ կա, բայց ուժերի հարաբերակցությունն այս պահին բավարար չափով նպաստում է հարաբերական կայունությանը։

 

Ի դեպ՝ մեր զրուցակիցը նշում է, որ ադրբեջանական մամուլը, տարատեսակ բլոգերներ հաճախակի են իր վրա «հարձակումներ» գործում իր այսօրինակ ելույթների համար։ Վերջին այդպիսի միջադեպն էլ տեղի է ունեցել օրեր առաջ՝ Ավիգդոր Էսկինի հարցազրույցից հետո, որտեղ նա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կոչ էր արել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում