Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը երկու հոգանոց անձնակազմով արձակվեց դեպի Միջազգային տիեզերակայան Falcon 9 հրթիռի միջոցով:
Սա 2011 թվականից հետո ամերկյան առաջին թռիչքն է, որով Միջազգային տիեզերակայան են գործուղվում տիեզերագնացներ։ Սա նաև առաջին դեպքն է, երբ մասնավոր ընկերությունն է տիեզերագնացներ ուղարկում Միջազգային տիեզերակայան։
Տիեզերանավի անձնակազմի անդամներն են տիեզերագնացներ Բոբ Բենկենը և Դագ Հերլին։ Տիեզերանավի միակցումը Միջազգային տիեզերակայանին տեղի կունենա կիրակի