Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

«Այդ կրթությունը պետք է կազմակերպենք այնպես, որ չվնասենք երեխայի հոգեկան աշխարհն ու չմղենք  չգիտակցված  փորձեր անելուն»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 28-ին հանդիպել է ԱԺ նախկին պատգամավոր, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ: Վերջինս բաց նամակով դիմել էր նախագահին՝ իր մտահոգությունները հայտնելով Ազգային Ժողովի վավերացրած Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ: Նամակին ծանոթանալուց հետո նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպումը, որի ժամանակ նա  մասնավորապես հայտարարել է.

«Կոնվենցիային կարող եք նայել որպես միջազգային օրենք կամ սկզբունքների հայտարարագիր։ Սակայն այն ստորագրած 47 երկրներից յուրաքանչյուրը կոնվենցիան ընդունելիս՝ որոշ կետեր բացառելու իրավունք ունի։ Մեր դեպքում մեր Ազգային Ժողովը չի բացառել որոշակի կետեր, հետևաբար կոնվենցիան այնպիսին է, ինչպիսին որ կա։ Կոնվենցիան ընդունելուց հետո, ցանկացած երկիր այն ընդունում է որպես սկզբունք։ Սակայն սկզբունքից մինչև կիրառում հսկա ճանապարհ կա: Ինձ հետաքրքրում է, թե սրանից 10 ամիս, 10 տարի հետո ի՞նչ է լինելու։ Կիսում եմ բոլորի անհանգստությունը։

Կարծում եմ՝ ամենակարևոր խնդիրը հետևյալն է՝ արդյո՞ք մենք ունենալու ենք, ինչպես նախկինում, որոշ դեպքերում, այսպես ասած զգացական արտահայտություններ, կոչեր և մի քանի օր հետո մոռանալու ենք՝ առանց հետագա քայլերի վերաբերյալ քննարկումների։ Սա իսկապես մեր ողջ ժողովրդի ուշադրության կարիքն ունի։ Խոսքը վերաբերում է մեր երեխաներին, նրանց առողջությանը, պաշտպանությանը, կրթությանը։ Ես ոչ միայն կիսում եմ Ձեր անհանգստությունը, այլ կարող եմ ասել, որ իմ անհանգստությունն ավելի մեծ է»։

Նախագահը նաև նշել է, որ տարբեր երկրներ կոնվենցիայի կիրառության տարբեր ձևեր են ընտրում: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր ձևով մեկնաբանել սկզբունքները և իր ձևով կիրառել։ Կան երկրներ, որոնք փորձնական կիրառում են մի քանի դպրոցում, կան երկրներ, որոնք այդ գործընթացներում ներգրավում են ծնողներին, կան երկրներ, որոնք կրթությունը սկսում են տարբեր տարիքից:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ ինչքան էլ համամարդկային սկզբունքները նույնն են, գոյություն ունեն ազգային, մշակութային առանձնահատկություններ, որոնք յուրաքանչյուր երկիր հաշվի է առնում կոնվենցիան կիրառելու ընթացքում:

«Նախագահի հետ մոտ մեկ ժամ զրուցել ենք և զրույցի ընթացքում ես իմ մտահոգություններն ու հիմնավորումներն եմ նրան ներկայացրել այդ կոնվենցիայի շուրջ: Նախագահն էլ իր հերթին կիսվեց իր մտահոգություններով և առաջարկեց մտածել, թե ինչպես շարունակվող գործընթացն ուշադրության կենտրոնում պահենք  և հետևենք, թե կոնկրետ որ օրենքներում պետք է փոփոխություններ անել և ինչպիսի փոփոխություններ: Իմ մտահոգություններից մեկն  էլ այն է, որ արդարադատության նախարարության եզրակացության մեջ մի նախադասություն կա, որով ասվում է, որ այդ  կոնվենցիան հակասում է ՀՀ օրենքին, ուստի փոփոխություններ պետք է արվեն կամ գուցե հնարավոր է նաև նոր օրենք ընդունվի, սակայն չի պարզաբանվում, թե կոնկրետ որ օրենքի մասին է խոսքը, ինչ փոփոխություն են ուզում անել այդ օրենքում և ինչ է դրա արդյունքում լինելու հետագայում: Նախագահը  նույնպես ուներ այս մտահոգությունը, որից մի այսպիսի միտք հղացավ՝ նախագահի հովանու ներքո ստեղծել մասնագիտական խումբ, որը կհետևի այդ կոնվենցիայի իրականացման բոլոր քայլերին, դրանց բովանդակությանը և այդ ընթացքում պիտի արվեն բոլոր այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնք սեռական բռնության ենթարկված երեխային կպաշտպանեն՝ նրան առանց լրացուցիչ հոգեկան վնաս պատճառելու, բայց միևնույն ժամանակ այնպիսի կրթություն տալով, որով երեխան կկարողանա ինքնուրույն իրեն պաշտպանել: Ընդ որում՝ շատ կարևորեցինք  նաև, թե այդ կրթությունը երեխան հատկապես որ տարիքից է ստանալու և ինչ բովանդակությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  նախագահ Սարգսյանի հետ իր հանդիպման մասին մանրամասներ ներկայացրեց Անահիտ Բախշյանը:

Վերջինիս խոսքերով՝ կոնվենցիայի շուրջ ստեղծված այս հակասական տեսակետների, բարձրացված աժիոտաժի մեջ մի բան հստակ է՝ պետք է համապատասխան և ճիշտ մարդիկ ընտրված լինեն աշխատելու այն չափորոշիչների վրա, որոնցով նախատեսվում է կազմակերպել երեխաների սեռական կրթությունը: Այդ չափորոշիչները ըստ Անահիտ Բախշյանի՝ պետք է իրապես պաշտպանեն երեխաներին տարատեսակ  բռնություններից, այլ ոչ թե զարգացնեն նրանց սեռական երևակայությունն ու մղեն տարատեսակ չգիտակցված փորձեր անելուն:

«Երեխաների երևակայությունը չափազանց վառ է և պետք է շատ մտածված ու զգույշ լինել ու այնպես անել, որ այդ երևակայությունը միանգամայն այլ ոլորտներում վառ լինի, բայց միևնույն ժամանակ նրանք ունակ լինեն  իրենք իրենց պաշտպանել բռնություններից:

Օրերս ես մի իրավապաշտպանի հարցազրույց էի նայում, որտեղ նա խոսում էր այն մասին, որ սեռական բռնության ենթարկված երեխաների 47 տոկոսն իրենց ընտանիքներում են դրան ենթարկվել: Ես սարսափեցի դա լսելով, շոկի մեջ էի ու չէի ուզում հավատալ, բայց  սա փաստ է, Քննչական կոմիտեն է այդ վիճակագրությունը ներկայացրել ու, դժբախտաբար, մենք ունենք այսպիսի իրականություն: Ունենք այսպիսի լրջագույն պրոբլեմ, որի դեմը պետք է առնել կրթությամբ, բայց  կրկին շեշտում եմ՝ այնպես կազմակերպել այդ կրթությունը, որ չվնասենք երեխայի  հոգեկան աշխարհն, թողենք որ ինքը երեխա մեծանա ու իր տարիքին համահունչ բաներ իմանա»,- ընդգծեց մեր զրուցակիցն ու պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս պետք է ճիշտ կազմակերպվի այդ գործընթացը, ի՞նչ չափորոշիչներ պետք է սահմանվեն այդ կրթության տրամադրման համար,  մատուցման ի՞նչ ձև պիտի ընտրվի, նա նշեց.

«Մեր հիմնական մտահոգությունն էլ հենց այստեղ է կայանում. ես չունեմ այդ հարցերի պատասխանները, այդ առումով ես անգրագետ եմ: Կարծում եմ, որ մասնագետների այդ խումբը  մի լոզունգ պիտի ունենա՝ այդ կրթությամբ չվնասել երեխային, այլ նպաստել նրա ճիշտ դաստիարակությանը, կրթվածությանն ու այդ կրթության միջոցով պաշտպանվել սեռական ոտնձգություններից, որովհետև դա մի այնպիսի սարսափելի երևույթ է, որի մասին չենք խոսում, բայց այն մեր կյանքում կա»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում