Չեխիայի իշխանությունները որոշել են թույլ տալ, որ քաղաքացիները այցելեն ԵՄ յոթ երկրներ՝ առանց COVID թեստի պարտադիր հանձնման։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի- ն:
Արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրշիչեկը նշել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 15-ին:
Նա նշել է, որ նախարարությունը կկազմի այն երկրների ցուցակը, որոնք Չեխիայի քաղաքացիները կարող են այցելել՝ «լուսացույց» համակարգի համաձայն:
Այսպիսով, «կանաչ գոտում», ըստ Պետրշիչեկի, կընդգրկվեն Հունաստանը, Սլովենիան, Խորվաթիան, Բուլղարիան, ինչպես նաև Ավստրիան, Հունգարիան և Գերմանիան:
«Դեղին գոտին» ներառում է այն երկրները, որոնք այցելելուց հետո Չեխիայի քաղաքացիները պետք է անցնեն COVID թեստ և պարտադիր երկշաբաթյա կարանտին: «Կարմիր գոտու» երկրներ մուտքը շարունակում է արգելված լինել տեղի բնակիչների համար: