Ամերիկյան հետախուզությունը գաղտնազերծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի և Վաշինգտոնում Ռուսաստանի նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակի խոսակցությունները: Այս մասին ասված է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջոն Ռաթթլիֆի հայտարարության մեջ, որը տեղադրված է գերատեսչության կայքում:
Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան ազգային հետախուզության տնօրենի աշխատասենյակը գաղտնազերծել է խոսակցությունների այն հատվածները, որոնք առնչվում են Ֆլինին:
Դրանից առաջ գերատեսչությունն արդեն գաղտնազերծել է Ֆլինին վերաբերող որոշ փաստաթղթեր: