Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային խաղի տոմսերի 50% զեղչ. ի՞նչ «հնարքի» են դիմել «Կարմիր արծիվներ» ՀԿ նախագահն ու մարզադաշտի պահակը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ա. Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Դենիս Ս.-ի և Լևոն Բ.-ի գործի քննությունը:

Նախաքննական մարմինը Դենիս Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-184 հոդվածի 1-ին մասով, Լևոն Բ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-184 հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ էր առաջադրել այն բանի համար, որ Դենիս Ս.-ն, հանդիսանալով «Կարմիր արծիվներ» ֆուտբոլի հավաքականների երկրպագուների շարժում» ՀԿ նախագահը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային խաբեության եղանակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ 2019 թվականի հունիսի 8-ին կայանալիք Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպման ժամանակ «երկրպագման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու» պատրվակով, տոմսերը նախատեսված արժեքից  50%  զեղչով ձեռք բերելու համար 2019 թվականի մայիսի 20-ին գրավոր դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և վստահությունը չարաշահելով, խաբեությամբ 2019 թվականի հունիսի 4-ին 50% զեղչված՝ 2 հազար դրամ արժեքով ձեռք է բերել վերոհիշյալ ֆուտբոլային հանդիպման՝ 4 հազար դրամ արժեքով 496 հատ տոմս:

Այնուհետև ստացված տոմսերի մի մասը ՀԿ նախագահը փոխանցել է շարժման երկրպագուներին, մյուս մասն իրական՝ 4 հազար դրամ արժեքով վաճառելու, արժեքային տարբերությունը կազմող գումարների չափով շահ ստանալու նպատակով Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում որպես պահակ աշխատող Լևոն Բ.-ի օժանդակությամբ, վերջինիս միջոցով 2019 թվականի հունիսի 6-ին և 7-ին փոխանցել է մարզադաշտի տոմսավաճառներին, ովքեր ստացված տոմսերից  75 հատը  4 հազար դրամով վաճառել են քաղաքացիներին, իսկ չվաճառված 336 տոմսերը հայտնաբերվել են իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում:

2020 թվականի փետրվարի 1-ին ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է տուժողի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի դիմումը, համաձայն որի՝ Ֆեդերացիան հաշտվել է ամբաստանյալների հետ, վերջիններս ամբողջությամբ հատուցել են իրենց գործողությունների արդյունքում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային պատճառած գույքային վնասը:

Հաշտության հիմքով դիմումատուն խնդրել է դադարեցնել ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել քրեական գործի վարույթը:

Դատական նիստում ամբաստանյալները չեն առարկել դիմումի դեմ, հայտնել են, որ իրոք հաշտվել են տուժողի հետ, հատուցել են պատճառված նյութական վնասը, համաձայն են ո՛չ արդարացման, այլ՝ հաշտության հիմքով իրենց քրեական հետապնդումը դադարեցնելուն և քրեական գործի վարույթը կարճելուն:

Դատարանը տուժողի դիմում-միջնորդությունը հիմնավոր է գնահատել, արձանագրել է, որ հիշյալ գործը մասնավոր հետապնդման գործ է համարվում: Նմանատիպ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան՝ տուժողի բողոքի հիման վրա: Մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ տուժողի հաշտության դեպքում նմանատիպ քրեական գործերի վարույթը ենթակա է կարճման:

Դատարանը վճռել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-184 հոդվածի 1-ին մաով մեղադրվող Դենիս Ս.-ի և  38-34-184 հոդվածի 1-ին մասով մեղադրվող Լևոն Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, գործի վարույթը կարճել՝ ամբաստանյալների հետ տուժողի հաշտության հիմքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում