Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Բացառվում է՝ այս փուլում հայրենադարձություն լինի

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ մոլեգնող տնտեսական ճգնաժամը հնարավոր է շատերին դրդի վերջնական տեղափոխվել Հայաստան։ Միայն Ռուսաստանում 7 հազար հերթագրված հայրենակից կա, որ ուզում է վերադառնալ: Սինանյանի խոսքերով՝ հայրենադարձվելու ցանկություն ունեցողներ կան նաև Լիբանանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Թուրքիայում և այլ երկրներում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը նշեց, որ հայրենադարձության միտումները տեսանելի էին նախքան այս տագնապները․ «Կարծում եմ՝ կշարունակվեն թեկուզ ոչ մասսայական տարողությամբ։ Խնդիրը նաև անմիջականորեն միջոցների հնարավորության հետ է կապված»։ Գանդահարյանը նկատեց՝ անհրաժեշտ է, որ պետությունը տարբեր ուղղություններով հայրենադարձության հայեցակարգը մշակի և դրա ներքո ընդունի հատուկ օրենսդրություն։ «Այս դեպքում խոսում ենք տարբեր բնույթի ճգնաժամերում հայտնված երկրների հայ համայնքների հայրենադարձության միտումները ուղղորդելու և համապատասխան ծառայություններ մատուցելու մասին»,- նշեց նա։

Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Սինանյանի հայտարարությանը, նշեց, որ կորոնավիրուսն անորոշ վիճակի մեջ է դրել բոլորին։ Իրանական ռիալը արժեզրկվել է, ինչի արդյունքում քաղաքացիները եկամուտների հիսուն տոկոսի կորուստ կարձանագրեն։ Քեշիշյանի խոսքերով՝ կան իրանահայեր, որ ուզում են գալ Հայաստան բնակվելու նպատակով, որոշները ունեն տուն Հայաստանում և հիմա կուզեին Հայաստանում լինել, բայց այս պայմանները նման իրավիճակ չեն ստեղծում։

«Բնական է, որ աշխատանքի հարց էլ կլինի, այստեղ ունի աշխատանք, այդտեղ կարող է չունենա, դա մտահոգություն կլինի։ Հայաստանյան կողմը, եթե ծրագրեր ունենա, հիմնավորի, հաստատի, նաև ծրագրեր պետք է ունենա աշխատանքով ապահովելու առումով։ Մեկը գալիս է Հայաստան ներդրումներ անելու, մյուսը՝ Հայաստան հաստատվելու և պետք է մտահոգվեն աշխատանք ունենալու հարցում»,- ասաց Քեշիշյանը՝ հավելելով, որ այսօր, սակայն, Հայաստանն այն վիճակում չէ, որ կարողանա աշխատանքով ապահովել, հատկապես կորոնավիրուսի հետևանքով խնդիրներն ավելի են խորացել։ Այնուամենայնիվ, այս ընթացքում, նրա խոսքերով, բացառվում է, որ հայրենադարձություն լինի, և իրանահայեր վերադառնան՝ մասնավորապես պայմանավորված տնտեսական խնդիրներով, քանի որ մարդիկ ունեն ահռելի կորուստներ։

Ավելին, նրա դիտարկմամբ, առաջին հերթին Հայաստանը խնդիր ունի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողներին աշխատանքով ապահովելու, քանի որ այս տարի նրանք ՌԴ գնալու հնարավորություն չեն ունենա։

«Հայաստան վերադառնալու ցանկություն միշտ էլ հայ մարդն ունի, բայց մարդիկ պետք է մտածեն իրենց ապահով վիճակի համար։ Պայմաններ ստեղծելը հնարավորություն կստեղծի հայրենադարձության համար։ Այլապես, մարդիկ վարդագույն երազներով չեն ապրում, այսինքն՝ կա ցանկություն, կա երազանք, և երբ այն խառնում ես իրականության հետ, համապատասխան հնարավորություններ պետք է ստեղծվեն։ Մարդիկ չեն գալիս հյուր, այլ գալիս են հաստատվելու, դրա համար պետք է համապատասխան դաշտ լինի, որ և՛ ապրեն, և՛ աշխատեն։ Դա ծրագրված և հաշվարկված պետք է լինի»,- հավելեց Քեշիշյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը նշեց, որ իր շրջապատում չի հանդիպել Հայաստան վերադառնալ ցանկացողներին։ Պատճառները, որ չեն ցանկանում վերադառնալ, Գործունյանը պայմանավորում է նրանով, որ մարդիկ Ֆրանսիայում ապահոված են աշխատանքով, սոցիալապես ապահով են։

«Այս առումով Ֆրանսիայի պես երկիր չկա, որ այդչափ իր ժողովրդին աջակցի տնտեսապես։ Ես չգիտեմ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան։ Իհարկե, Ֆրանսիան շատ մինուսներ ունի, բայց սոցիալական ապահովությունը շատ մեծ է։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ երկուսուկես ամիս իրենք ամեն ինչ վճարեցին, վճարեցին ամսական գումարներ։

«Իմ տղան, օրինակ, անձնապես ստացավ 84 տոկոս աշխատավարձ, կառավարությունը վճարեց, 15 տոկոսը վճարեց գործատուն։ Իսկ ո՞ր երկիրն է այդպես արել․․․ ես չգիտեմ։ Ապահովությունը՝ իբրև ֆրանսիացի, շատ մեծ է։ Մյուս տղաս, որ ունի իր սեփական աշխատանքը, պետությունը նորից իրեն այս ամիս էլ վճարեց։ Այսինքն՝ քաղաքացու համար այստեղ ամեն ինչ արվում է»,- ասաց նա։

Գործունյանը նշեց, որ թեև այս ամիսներին համայնքից շատերին չի հանդիպել, բայց ընկերների շրջապատում Հայաստան վերադառնալ ցանկացողների մասին որևէ բան չի լսել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում