Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Եթե մենք ներքին շուկայում վաճառել ենք 10 մլն շիշ գինի, հիմա վաճառում ենք 2-3 մլն․ գինեգործությունը տուժում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

-Պարոն Հարությունյան, կորոնավիրուսային համավարակն ինչպե՞ս է ազդել գինեգործության վրա։ Ներքին ու արտաքին սպառման ծավալների ի՞նչ ցուցանիշներ ունենք։

-Ինչու՞ եք այդքան դժվար հարցեր տալիս ինձ։ Տեսեք։  Մենք ունենք երկու շուկա՝ ներքին ու արտաքին և ունենք երկու պրոդուկտ՝ գինի և կոնյակ։ Խոսենք գինու մասին։ Ներքին շուկայում առնվազն 70 տոկոս նվազում կա սպառման ծավալների։ Փակ էին ռեստորանները, խանութները։ Ներքին շուկայում գինու հետ կապված շատ մեծ լարվածություն կա։ Ներքին շուկայում կոնյակ երբեք չի վաճառվել կամ շատ քիչ է վաճառվել, այդ իսկ պատճառով որևէ փոփոխություն առանձնապես չկա։ Այսինքն՝ ներքին շուկայում ամենաշատը տուժել է գինեգործությունը։ Եթե մենք ներքին շուկայում վաճառել ենք 10 մլն շիշ գինի, հիմա վաճառում ենք 2-3 մլն շիշ։ Շատ մեծ վնասներ են։ Հիամ գանք արտաքին շուկաներին։ Արտաքին շուկաներում մենք ունենք կոնյակ ու գինի։ Հիմնական շուկան՝ 75 տոկոս Ռուսաստանն է։

Ռուսաստանում ունենք կիսով չափ ծավալի նվազում ու իրացվող արտադրանքի արժեքի 15 տոկոսի նվազում։ Այսինքն՝ կիսով չափ քիչ ենք արտահանել, արտահանածն էլ 15 տոկոսով նվազել է դոլարի ու ռուբլու փոխարժեքի հետ կապված։

Դրսի շուկաներ՝ ոչ ռուսական, արտահանումները կիսով չափ դադարել են։ Մեկ խոսքով՝ անմխիթար վիճակ է։ Բայց, քանի որ սրանց արտահանման համար տիպիկ ամիսներ չեն, կարծում եմ՝ մասնակիորեն տիպիկ ամիսներին՝ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, կվերականգնվի, բայց ոչ ամբողջությամբ, գուցե 30 տոկոսով տեղը կընկնի։ Տարվա վերջում ընդհանուր գինեգործական արտադրանքի մասով կարծում եմ՝ կունենանք 30-40 տոկոս նվազում։ Իհարկե, սա շատ կարևոր է, բայց այս տարի իրացման խնդիր կունենան նաև գյուղացինեը։ Այստեղ մենք երկու խնդրի առաջ ենք կանգնած։ Մեկ՝ տարաները չեն ազատվել, 80 տոկոսով լիքն են, քանի որ ընդամենը 20 տոկոսն ենք իրացրել։ Մենք կարող ենք գնել ու որակյալ ինճ-որ բան պատրաստել ընդամենը բերքի 20 տոկոսի մասով։ Երկրորդ՝ մենք չունենք շրջանառու միջոցներ, որպեսզի բերքն առնենք։ Սա նշանակում է, որ պետությունը հիմա մեզ կստիպի, որ բերք առնենք, մեզ կտա անտոկոս վարկեր, արտոնյալ պայմաններ ու մենք կունենանք բերք, որը չգիտենք՝ ինչ պետք է անենք։ Այս «չգիտենք ինչ պետք է անել»-ը երկու մասից է բաղկացած։ Մենք կամ պետք է պատրաստենք անորակ գինի կամ կոնյակ, կամ պետք է դա թորենք դարձնենք սպիր, որը չգիտենք՝ ինչ պետք է լինի։ Եթե մեծերի առումով հայտնի է, թե ինչ պետք է լինի, ապա ՝ փոք    րերի առումով խնդիրներ կլինեն։ Նախ օրենքը թույլ չի տալիս, որ մենք դա սպիրտի վերածենք, որովհետև մեծերի մոնոպոլիա է, երկրորդ՝ եթե դա էլ թույլատրվի, դրա վաճառքի արգելումն է որպես կոնյակ երեք տարի հետո։ Այս տարի բերքը շատ շատ է ու լավ բերք ունենք։ Այս տարի կառավարությունն ու գինեգործությունը կանգնելու է լուրջ խնդրի առաջ։

Գինեգործության մեջ շատ թե քիչ մենք կկարողանանք ճգնաժամից դուրս գալ, որովհետև սրանից ավելի վատ ճգնաժամեր ենք տեսել։ Մենք ինչ-որ չափով ռեսուրսներ ունենք։ Կառավարության հետ աշխատելու ինչ-որ ռեժիմների հստակեցման առումով լուծումներ կլինեն։ Բայց գյուղացիները չունեն այդ պոտենցիալն ու բուֆերը, որ կարողանան դիմակայել։ Այստեղ պետք է փորձել լուծել գյուղացիների խնդիրը։ Շատ դժվար սեզոն կլինի։

-Պարոն Հարությունյան, լուծումները որոնք են։ Ի՞նչ ծրագրեր պետք է մշակվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

-Հերթականությամբ ասեմ մեծ ու փոքր լուծումները։ Պետք է հակամոնոպոլ օրենսդրություն մշակվի ու ընդունվի, որը թույլ կտա բոլորին մշակել խաղողը որպես կոնյակի սպիրտ ու դա երեք տարի հետո վաճառել։ Սա թույլ կտա, որ ամբողջ անորակ բերքը սպիրտ սարքել, որը չի փչանում, հակառակն՝ արժեևորվում է։ Կառավարությունը պետք է հանի մոնոպոլիան սպիրտի պատրաստման ոլորտում ու կոնյակի սպիրտի վաճառքը։ Կառավարությունը մեզ միշտ տվել է երեք տոկոսանոց վարկեր, որպեսզի մենք կարողանանք բերք առնել գյուղացիներից։ Այս տարի երեք տոկոսը դարձրեց անտոկոս, ժամկետն էլ դարձրեց 1․5 տարի։ Հիմա կառավարությունը պետք է 1․5 տարին թողնի անտոկոս, իսկ այն կես տարին հետ վերադարձնի երեք տոկոսանոց ռեժիմը։ Այս բերքը, որը մենք վերցնում ենք, եկող տարի չենք կարողանա իրացնել հաստատ։ Խոսքը մինիմում երկու սեզոնի մասին է։ Մյուս քայլը, որը Կառավարությունը պետք է անի, 1․5 տարին դարձնի երկու տարի։ Կառավարությունը պետք է գինեգործարանների մեջից  ընտրի շատ վստահելի գործընկեր ու իրեն պատվիրի կոնյակի սպիրտ պատրաստելու։ Պետական պատվեր իջացնի, որպեսզի գյուղացիների մոտ բերքը չմնա դաշտում։ Քանի որ ինքը շատ վստահելի գործընկեր է, հետագայում կոնյակի սպիրտը կարող է աճուրդով հանել վաճառքի նրանց, ովքեր կարիք կունենան այդ կոնյակի սպիրտի։ Վատագույն դեպքում, դա կարելի է ուղարկել որպես վառելիք, ինչպես անում են եվրոպական բոլոր երկրները։ Կառավարությունը պետք է ԱԱՀ-ից ազատի պահամանները, որոնք մենք դրսից գնում ենք։ Կառավարությունը պետք է պահամններ գնելու պարագայում լիզինգը տա գործարաններին ու սուբսիդավորի այդ լիզինգի ռիսկը։ Քանի որ լիզինգը հիմա տալիս են նրանց, ովքեր ազատ գրավային միջոցներ ունեն, հիմա գործարանների մեծ մասն այդ գրավները չունեն։ Եթե պահամանը եկավ, բիզնեսը չստացվեց, այն ո՛չ ծակվելու է, ո՛չ փչանալու է, Կառավարությունը կարող է դա վերցնել ու մեկ ուրիշին տալ։ Այսինքն՝ պահամանային ֆոնդ պետք է ստեղծվի։ Անունը ինչպես ուզում եք դրեք, բայց Հայաստանին այդ պահամանները պետք են։ Այդ պահամանները մենք  չենք կարողանում բերել, որովհետև ԱԱՀ-ով են հարկվում։ Դա ստրատեգիական սխալ է, քանի որ երկիրը պետք է լիքը պահամաններ ունենա։ Կառավարությունը նման ստրատեգիա պետք է մշակի, որ մասնավորների մոտ պահամանային ֆոնդ  ստեղծվի։ Սա շատ կարևոր է։ Կառավարությունը պետք է փոքրիկ պահամաններով կարողանա օգնել գյուղացիներին, որպեսզի իրենք չտանեն շատ էժան հանձնեն մնացած բերքը։

Որպեսզի կարողանան դա կոնսերվացնել իրենց մոտ։ Սա ընթացիկ խնդիրներն են, որ պետք է Կառավարությունը 1-2 ամսում փորձի լուծել։ Իսկ ավելի երկարաժամկետ աշխատանքների մասով, Կառավարությունը պետք է գումարներ ուղղվի այգիների տնկման համար։ Ինչու չեն տնկվում այգիներր։ Ֆինանսնաերի բացակայության պատճառո՞վ, հիամ այդ ֆինանսները կան։ Չէին տնկվում այգիներ, որովհետև ազատ հողեր չկային։ Այդ հողերը որոնք չկային երկու մասից են բաղկացած։ Հողեր, որոնք գնվել են, բայց չեն մշակվում և հողեր , որոնք համայնքների ֆոնդերում են, բայց չեն տալիս։ Հիմա պետք է մտածել, թե ինչպես անել, որ դրանք բերել շրջանառության մեջ։ Պետք է չշակվող հողի հարկը բարձր սահմանել, այդ դեպքում մարդիկ կա՛մ կմշակեն, կա՛մ վարձով կտան։ Մարդուն սեփականությունից չես զրկում, բայց ասում ես՝ հողը քեզ տվել ենք, որպեսզի արժեք ստեղծես, չես ստեղծում, ուրեմն այդ արժեքի գումարը տուր պետությանը։ Համայնքները չեն տալիս հողերը, որովհետև համայնքներում կլանային համակարգ է ու շարժվում են ոչ թե պետական շահերից ելնելով, այլ որոշակի կլանների շահերից ելնելով։ Գյուղապետերը, որոնք ընտրվել են ոչ լեգիտիմ ճանապարհով, չեն կարողանում դրա դեմն առնել, կամ չեն ուզում։ Լիքը համայնքային հողեր կա, որոնք աճուրդի չեն հանվում։ Պետությունը պետք է փորձի մշակել փիլիսոփայություն պետական ու համայնքային շահը անհատների շահերից գերակա դարձնելու համար։

-Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի հնարավոր լինի վերադառնալ սպառման նախկին ծավալներին՝ արտաքին ու ներքին։

-Գիտեք, ամեն ճգնաժամ իր մեջ դրական մեսիջներ է պարունակում։ Ամեն ճգնաժամ ունի մաքրող հատկություն։ Հիմա բաներ կային, որոնցից մենք պետք է հրաժարվեինք, բայց ռիսկ չէինք անում։ Հիմա ճգնաժամը մաքրեց մեզ, մաքրեց մեզ անպետք շուկաներից։ Ճգնաժամը մեզ ցույց տվեց, որ կոնյակը մեր ապագան չէ։ Կրիզիսը ցույց տվեց, որ կոնյակը քաղաքական գործիք է Ռուսաստանի ձեռքին՝ բենզինի ու գազի նման։ Այս նվազումները բերեցին նրան, որ ակնհայտ դարձավ կոնյակի անհեռանկար ու անշահավետ լինելը Հայաստանի համար։ Վերադառնալ կոնյակի նախկին ծավալներին, մենք բարեբախտաբար չենք կարող։ Բերքը, ռեսուրսները ազատվում է գինու համար։ Մեկ կիլոգրամ խաղողից, եթե գինի ենք պատրաստում, մոտավորապես երկու կամ երեք անգամ ավելի մեծ շահ ենք ունենում, քան կոնյակից։ Հայաստանը ստացավ իդեալական հնարավորություն ռեստարտի, ճիշտ ռեստարտի։ Եթե Կառավարությունը ճիշտ մտածի, խելոք մտածի, ճիշտ օգտագործի ռեստարտը, մենք դուրս կգանք որակական նոր մակարդակի՝ մաքրված կեղծ կոնյակներից, գինիներից, կեղծ շուկաներից։ Իսկ եթե Կառավարությունը գնա պոպուլիստական ճանապարհով ու փորձի բոլորի շահերը պաշտպանի, մենք նորից կընկնենք այն ցեխի մեջ, որտեղ կայինք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում