Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում անցկացվող բողոքի զանգվածային ցույցերը հասել են Ատլանտա: Ցուցարարներն այստեղ հարձակվել են CNN հեռուստաընկերության կենտրոնական գրասենյակի վրա՝ կոտրել կառույցի ապակիներն ու ներկել հեռուստաընկերության շենքի վրա գտնվող պատկերանիշը: Այս մասին տեղեկացնում է Hollywoodreporter-ը:
Բացի այդ, կենտրոնական գրասենյակի դիմաց ոստիկանական մեքենա են հրկիզել և ամերիկյան դրոշը։ Մի քանի ցուցարարներ անգամ CNN-ի մասնաշենքի առաջին հարկում գտնվող ռեստորանն են թալանել։
Իրավապահների մի խումբ մուտք է գործել հեռուստաընկերություն՝ հավաստիանալու, որ ներսում ցուցարարներ չկան։
Ներկայումս շենքը շրջափակված է ոստիկանների կողմից։