Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռուսաստանում նոր Հայաստանի գործընկերը

Հետհեղափոխական կամ նոր Հայաստանը Ռուսաստանում ունի՞ տնտեսա-քաղաքական գործընկեր շրջանակներ, որոնք պատրաստ են քննարկել երկարաժամկետ հեռանկարային ռազմավարական ծրագրեր: Այդ հարցը մենք շոշափել ենք անգամ հեղափոխությունից շատ առաջ, թե արդյոք Ռուսաստանում կա՞ն շրջանակներ և խմբեր, որոնք պատրաստ են Հայաստանում ժողովրդական փոփոխությունների և այդպիսի փոփոխություններ արձանագրած Հայաստանի հետ նոր որակի, բնույթի և բովանդակությամբ աշխատանքի: Այդ հարցը արդիական էր հեղափոխության օրերին, և առավել ևս արդիական է այս օրերին, երբ Հայաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հայտարարություններ վկայում են, որ կան խնդիրներ և դրանք ամենևին ընթացակարգային կամ աշխատանքային չեն, այլ հայեցակարգային, ռազմա-քաղաքական: Հայաստանում չկա հարցի պատասխանը՝ կա՞ն Ռուսաստանում այդպիսի շրջանակներ, թե՞ ոչ: Նոր Հայաստանը ՌԴ ռազմա-քաղաքական էլիտայում ի՞նչ գործընկեր ունի, որոնց համար Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունն ընդունելի է հայեցակարգորեն, ռազմավարական հեռանկարի համատեքստում:

Թե՞ Հայաստանի հանդեպ դիմակայության ճակատը լայն է կամ անծայրածիր, ինչպես ՌԴ տարածքը: Խնդիրը հատկապես արդիական է նրանով, որ Ռուսաստանում առավել մեծ թափ է հավաքելու իշխանության ձևավորման խնդիրը՝ Պուտինով, կամ առանց նրա: Իսկ դա նշանակելու է ազդեցությունների ուժգին պայքար, որտեղ իրենց ձայնն ունենալու համար պայքարելու են թե՛ հետխորհրդային, թե՛ այլ երկրներ:

Ըստ այդմ, շատ կարևոր է հասկանալ ձայն ունենալու Հայաստանի հնարավորությունը, ինչն էլ կարևոր է դարձնում գործընկեր՝ լուրջ, կայուն, ռազմավարական հեռանկարային ընդհանրություն պարունակող գործընկեր ունենալու հանգամանքը: Ռուսաստանը ռեգիոնալ առանցքային նշանակություն ունեցող երկիր է, անկախ իր ազդեցության ուժգնացման կամ թուլացման հեռանկարից, որն առանձին խոսակցության հարց է, և այդպիսի երկրի հետ աշխատանքը Հայաստանի համար կարևոր և տեսանելի ապագայում անխուսափելի ուղղություն է: Իսկ այն, որ Ռուսաստանի տնտեսա-քաղաքական շրջանակներում Հայաստանն ունի հակառակորդներ, հարց է, որի պատասխանը և, դժբախտաբար, դրական պատասխանը հայտնի է վաղուց: Ընդ որում, այստեղ խոսքը ամենևին միայն նախկին կառավարող համակարգի հետ տարբեր թելերով կապվածությունից բխող հակառակության մասին չէ, կամ ռուսական կայսերական, մեծապետական բարդույթներից բխող հակառակության: Այստեղ բխում են նաև թուրքական և ադրբեջանական լոբբիի ջանքերը: Ամենացավալին այն է, որ երբեմն-երբեմն լինում են դրվագներ, որ այդ երեք ուղղությունները մեկտեղվում են Հայաստանի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում