Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

Հեղափոխությունը կանգ առավ, շուռ կգա հեծանվորդի պես

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։

– Պարոն Արշակյան, շրջանառության մեջ է դրվել Փաստահավաք հանձնաժողովի մասին նախագիծը։ Հանձնաժողովի կողմից ուսումնասիրության առարկա են դառնալու կեղծված ընտրությունները, դրանց հաջորդած քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, զանգվածային ունեզրկումների դեպքերը, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահերը և այլն։ Որքանո՞վ կարող է այն կենսունակ լինել, ի՞նչ ակնկալիքներ կան։ Իշխանությունը ասում է, որ անցումային արդարադատությունը մեկնարկել է։

Ես ակնկալում էի, որ այսպիսի մի բան կլինի, այսինքն՝ փուլ առ փուլ ՀՀ քաղաքացիների ընտրած իշխանությունը (խոսքս ԱԺ-ում քաղաքական մեծամասնության մասին է), լեգիտիմ իշխանությունը տալիս է նախորդ իշխանությունների քաղաքական գնահատականը։ Սա հաջորդ հանգրվանն է, առաջինը՝ քաղաքական մեծամասնության, այսինքն՝ ժողովրդի ընտրած իշխանության կարծիքն է քրեաօլիգարխիկ համակարգի մասին և գործող օրենսդիր մարմնի լուծարումը։ Առաջինը ժողովուրդը մերժեց գործադիր իշխանությանը, հետո՝ օրենսդիրին, հիմա խոսքը գնում է դատաիրավական համակարգի մասին։

Բացի նրանից, որ ՀՀ քաղաքացիները, այսինքն՝ ՀՀ-ն կողոպտվել է քրեաօլիգարխիկ համակարգի կողմից, այլ նաև անհատապես պողոսները կողոպտվել են որպես բժիշկ, մանկավարժ, արհեստավոր, բանվոր, մարդիկ անհատապես կորուստներ են ունեցել, ենթարկվել են ռեկետի և ռեյդերության։ Եվ, իհարկե, դատաիրավական բարեփոխումներին զուգահեռ, քաղաքական մեծամասնությունը նաև քաղաքացիների, ազատազրկված, ունեզրկված, անպատված քաղաքացիների ռեաբիլիտացիայի հարցն է դնում։

Այդ հանձնաժողովի անունը կարելի է դնել ռեաբիլիտացիայի հանձնաժողով։

– Ինչ եք կարծում՝ 91-2018թթ․բացահայտումները պետք է արձանագրվե՞ն միայն, թե՞ պետք է նաև դրանց լուծումներ տրվեն։

– Մեր այս հաշմանդամ Սահմանադրությունը ունի մեկ դրույթ, ԱԺ-ն կարող է ձևավորել այլ դատարաններ։ Դա նշանակում է, որ դատական կարգով մեր ԱԺ-ն իրավունք ունի դատարան ձևավորելու, որը կվերանայի այդ գործերի դատական էությունը։ Քանի դեռ այս Սահմանադրությունը գործում է, այդ նոր դատարանները կլինեն նաև դատաիրավական բարեփոխումների համար լուրջ հենարան և ուղեցույց, այնտեղ պետք է հավաքվեն պրոֆեսիոնալներ, մաքուր խղճով մարդիկ։ Նրանք կարող են 1920 թվականից սկսած գործեր վերանայել՝ առանց խանգարելու քրեական և վարչական խնդիրներին, որոնք մեր կյանքում առաջանում են։

Կարծում եք՝ բացահայտումներին կհաջորդեն քրեակա՞ն գործընթացներ, պատասխանատվության ենթարկվողներ կլինե՞ն։

– Իշխանությունը կգնա, քանի դեռ ուժը պատում է, քանի դեռ լեգիտիմ է, քանի դեռ ունի քաղաքացիների աջակցությունը։ Նրանք հեղափոխականներ են, պետք է գնան այդ ճանապարհով, եթե իրենք չգնան, միևնույն է, կգա մի ուժ, որը կգնա: Դա անհրաժեշտություն է, հրամայական է, օրակարգ է, մարտահրավեր է, այլապես մենք խնդիրը հետևյալ կերպ պետք է դնենք՝ ո՞վ է դա անելու, և եթե ես դա տեսնում եմ, իրենք էլ են տեսնում։ Այլապես, իրենք պետք է բացատրեն՝ ինչու չարեցին, դրա համար իրենք կանեն։

– Երկարատև գործընթացի հետ գործ ունե՞նք։

– Թող տարիներ տևի, ո՞ւր ենք շտապում։ Եթե մենք դա անում ենք մարդասիրաբար, ուր ենք շտապում, պետք է մաքրվի Հայաստանը, մենք կհամբերենք, փուլ առ փուլ պետք է մաքրվի։ Իսկ ով ասաց, որ դանդաղ պետք է անեն, եթե արհեստավարժ լինեն, արագ կանեն։

– Քննադատություններ են հնչում, որ իշխանությունը հապաղում է, ավելին՝ ուշացել է այս գործընթացներից։

– Ուշանալու մասով՝ լավ է ուշ, քան երբեք, իսկ ընդհանրապես նրանց հնարավորությունն այսքան է։ Մենք ունենք այն դաշնակահարը, որն ունենք, դաշնակահարը նվագում է ճիշտ այնքան, որքան կարողանում է, պետք է չկրակել դաշնակահարի վրա։ Իշխանությունը գնում է հեղափոխությունը շարունակելու և ավարտելու ճանապարհով, հետ չի կանգնում, հեղափոխությունը դա հեծանվորդ է, հենց հեծանիվը կանգ առավ, հեծանվորդը տապալվում է, գլորվում է։ Հեղափոխությունը այդպիսի բան է, կանգ առավ, շուռ կգա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում