Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Գեղամ Կադմիյանը շարունակում է փայլել․ Իսկ ինչ է կատարվում Խաչատուրյանի հետ

Չնայած, տարբեր աղբյուրներից շարունակ տեղեկություններ են տարածվում բելառուսական ֆուտբոլային ակումբներում կորոնավիրուսի տարածման մասին, այնուամենայնիվ այս երկրի առաջնությունը շարունակվում է ընթանալ բնականոն հունով։ Նախօրեին տեղեկություն էր տարածվել նաև, որ կորոնավիրուսով է վարակվել «Տորպեդո-ԲելԱԶ»-ի հայ կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը։ Վերջինիս, ինչպես նաև պաշտպան Մաքսիմ Բորդաչևի ինքնազգացողությունը վատացել էր և նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Առաջիկա երեքշաբթի Խաչատուրյանը և Բորդաչևը կթեստավորվեն։ Նշենք, որ Խաչատուրյանը հանդիսանում է Բելառուսի առաջնության լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Օրեր առաջ «Իսլոչի» գվինեացի հարձակվող Մոմո Յասանեն այսօր հայտարարել է, որ իր մի քանի թիմակիցներ վարակված են կորոնավիրուսով։ «Տեղեկացնում եմ, որ «Իսլոչի» մի քանի ֆուտբոլիստներ վարակված են COVID-19-ով։ Նրանց առողջություն եմ մաղթում։ Միևնույն ժամանակ խնդրում եմ, որ հայտարարվի կարանտինային ռեժիմ։ Այո, Աստված մեզ կօգնի, բայց մինչև ֆուտբոլ խաղալը պետք է լիներ կարանտին, և պահպանվեին սանիտարական տարրական նորմերը»,- Թվիթերում գրել է գվինեացի հարձակվողը։ Վերջինս առաջին ֆուտբոլիստն է, ով բարձրաձայնել է բելառուսական ֆուտբոլում տիրող վիճակի մասին։Միջազգային լրատվամիջոցները Յասանեի աղմկահարույց հայտարարությունը որակել են որպես օգնություն։ Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Մինսկի «Դինամոյում» և բելառուսական ևս մի քանի թիմերում մեծ թվով ֆուտբոլիստներ են վարակված։

Այս մասին, սակայն, պաշտոնապես չի հայտարարվում։ Ավելին, նշվում է, որ թիմերին ուղղակի ստիպում են խաղադաշտ դուրս գալ։ «Վստահեցնում եմ, որ Խաչատուրյանի և Բարդաչևի հետ ամեն ինչ կարգին է։ Նրանք այսօր եկել էին մարզադաշտ մեզ աջակցելու։ Երեքշաբթի նրանք էքսպրես թեստեր կհանձնեն և եթե պատասխանը բացասական եղավ կվերսկսեն մարզումները»,- հայտարարել է «Տորպեդո-ԲելԱԶ»-ի գլխավոր մարզիչ Յուրի Պունտուսը։ Երկրպագուների շրջանում խոսակցություններ էին տարածվել, որ Խաչատուրյանի վիճակը ծանր է, իսկ թիմում իրական համաճարակ է բռնկվել։ Ավելի վաղ Telegram-ի NEXTA ալիքը տեղեկություն էր տարածել, որ Գրոդնո քաղաքի «Նեման» հոկեյի թիմի միանգամից 23 խաղացողներ վարակվել են կորոնավիրուսով։ Հոկեյի ֆեդերացիան և իշխանությունները որևէ մտադրություն չունեն դադարեցնելու առաջնությունը։ Ավելին, պաշտոնական հայտարարություն էր տարածվել, որ հերթական տուրի հանդիպումները պետք է կայանան, և այն ակումբները, որոնք կհրաժարվեն սահադաշտ դուրս գալ, պատժամիջոցների կենթարկվեն։

«Վարակված են թե հիմնական և թե երիտասարդական թիմի հոկեյիստները։ Այնուամենայնիվ, մեզ ստիպում են մարզվել և մասնակցել հանդիպումներին։ Ակումբի նախագահը, փոխանցելով Լուկաշենկոյի խոսքերը, մեզ ասել է, որ եթե նստեցիք տանը, ի՞նչ եք լափելու։ Սա ուղղակի տեռոր է»,- NEXTA ալիքի հետ զրույցում ասել էր խաղացողներից մեկը։

Ինչևէ, Եվրոպայի ուշադրության կենտրոնում հայտնված Բելառուսի ֆուտբոլի առաջնությունում շարունակում է փայլել Հայաստանի ազգային հավաքականի և «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանը։ Վերջինս հերթական անգամ դարձել է գոլի հեղինակ։ 11-րդ տուրում «Նեմանն» արտագնա խաղում մրցեց և 0:2 հաշվով առավելության հասավ «Գորոդեայի» նկատմամբ: Կադիմյանը «Նեմանի» մեկնարկային կազմում էր և 67-րդ րոպեին 11 մետրանոցի շնորհիվ բացեց խաղի հաշիվը: Սա Կադիմյանի 7-րդն. գոլն էր Բելառուսի առաջնությունում: Նա գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում