Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 251-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8927-ի (մայիսի 29-ին՝ 8676): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Մեկ օրում առողջացածների թիվը 20 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3317: Փաստացի բուժում է ստանում 5435 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 57081 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 127 դեպք, երեկվա համեմատ՝ 7-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվն ավելացել է 3-ով՝ 48 է։