Ռուսաստանյան մի քանի խոշոր համացանցային լրատվամիջոցներ իրենց կայքերից հեռացրել են Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Սոբյանինի վերաբերյալ Մաքսիմ Գալկինի պարոդիայի մասին լուրերը: Այդ փաստը նկատել է The Bell-ը:
Լուրը հեռացրած պարբերականների թվում են Lenta.ru-ն, Gazeta.ru-ն, «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, Rambler News-ը, Regnum-ը, «360» հեռուստաալիքը:
Ըստ պարբերականներից մեկի աղբյուրի, գրառումները հեռացվել են պաշտոնյաների հեռախոսազանգերով, ընդ որում, կախված պարբերականից՝ և՛ Մոսկվայի քաղաքապետարանից, և՛ նախագահի աշխատակազմից: