Tesla ընկերության տնօրենների խորհուրդը Իլոն Մասկին կհատկացնի մոտ 775 միլիոն դոլար, հաղորդում է TechCrunch-ը:
Ընկերության հիմնադրին նման փոխհատուցում է առաջարկվում նրա կողմից որոշակի ֆինանսական ցուցանիշների հասնելու համար:
Մասկին թույլատրվել է գնել Tesla-ի մոտ 1.690.000 բաժնետոմսեր՝ 350.02 դոլարով, շուկայական 805.81 դոլար գնի փոխարեն: Եթե գործարարը վաճառի իր բաժնետոմսերը, ապա շահույթը կկազմի 775 միլիոն դոլար:
Նշվում է, որ մեկ բաժնետոմսի համար հենց 350.02 դոլար գին է նշված եղել փոխհատուցման պայմանագրում դեռևս 2018թ.-ին: Բացի այդ, Մասկը իրավունք ունի չվաճառել իր բաժնետոմսերը առաջիկա հինգ տարիների ընթացքում:
Դեռևս անհայտ է, թե ինչպես է Մասկը տնօրինելու փոխհատուցվող գումարը: