ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խզում է բոլոր հարաբերությունները ԱՀԿ-ի հետ: Այս մասին նախագահն ասել է Սպիտակ տան կողմից Twitter-ում հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ:
«Քանի որ նրանք (ԱՀԿ) հրաժարվեցին իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, այսօր մենք խզում ենք հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,- ասել է Թրամփը:
Նախագահը հավելել է, որ միջոցները կուղղվեն համաշխարհային առողջապահության կարիքներին:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները ԱՀԿ-ին մեղադրել էր Չինաստանի հետ համագործակցության մեջ, երկրի, որը չի կարողացել կանխել կորոնավիրուսի տարածումը, և որ կազմակերպությունը ժամանակին չի տեղեկացրել համաշխարհային հանրությանը այդ սպառնալիքի մասին: