Փարիզի Լուվրը պատրաստվում է հուլիսի 6-ին ընդունել առաջին այցելուներին՝ կորոնավիրուսի համաճարակից հետո, գրում է ՏԱՍՍ-ը:
«Էժան Դելակրուայի թանգարանը կբացվի հունիսի 22-ին, Լուվրը՝ հուլիսի 6-ին»,- ասվում է թանգարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այցելուները հնարավորություն կունենան տոմսեր պատվիրել հունիսի 15-ից: Թանգարանում պարտադիր կլինի սանիտարական նորմերի պահպանումը և դիմակներ կրելը:
Մարտի կեսերից Լուվրը և ֆրանսիական մյուս թանգարանները փակվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով: