Բելառուսը պարտքեր չունի Ռուսաստանից ներկրվող բնական գազի դիմաց, գրում է հանրապետության էներգետիկայի նախարարությունը:
«Էներգետիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Բելառուսի Հանրապետությունը պարտքեր չունի ներկրվող բնական գազի դիմաց»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ երկրների միջև տարաձայնություն կա գազի գնի վերաբերյալ՝ հաշվի առնելով «դրա կալորիականությունը»:
Ավելի վաղ «Գազպրոմ»-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլերը հայտարարել էր, որ Բելառուսը պարտք է Ռուսաստանին 165.6 միլիոն դոլար: Միլերն ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ սկսել 2021-ին գազի մատակարարման վերաբերյալ, եթե Բելառուսը վճարի պարտքը: