Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն վերջին տասնամյակի լավագույն ֆիլմ է անվանել Facebook-ի հիմնադրի մասին Դեյվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմը, հաղորդում է Premiere-ը:
Նա Ֆինչերին անվանել է լավագույնը: «Հանձնվում եմ: Նա գերազանցում է բոլոր մրցակիցներին»,- ասել է Տարանտինոն:
Ըստ Քվենտին Տարանտինոյի, երկրորդ տեղում Քրիս Նոլանի «Դյունկերկ» ռազմական դրաման է:
«Սոցիալական ցանց»-ում գլխավոր դերերը խաղացել են Ջեսի Այզենբերգը, Էնդրյու Գարֆիլդը և Ջասթին Թիմբերլեյքը: Սցենարը գրվել է Բեն Մեզրիչի «Ակամա միլիարդատերեր: Ինչպես է ստեղծվել Facebook-ը, պատմություն սեքսի, փողի, հանճարեղության և դավաճանության մասին» գրքի հիման վրա: