Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Թրամփը մտադիր է դուրս գալ հերթական միջազգային պայմանագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 21-ին հայտարարել էր «Բաց երկնքի մասին» պայմանագրից ԱՄՆ դուրս գալու մտադրության մասին։ Որպես պայմանագրից դուրս գալու հիմնական պատճառ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները նշել են Ռուսաստանի կողմից պայմանագրի դրույթների խախտումը և հայտարարել, որ պայմանագրից դուրս գալը կիրականացվի վեց ամսվա ընթացքում։

Ներկայում «Բաց երկնքի մասին» պայմանագրին անդամակցում է 34 երկիր։ Այն կնքվել է 1992թ. մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԽ (ԵԱՀԿ) անդամ 27 պետությունների միջև, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 երկրիր և այն ուժի մեջ է մտել 2002թ.-ին։ «Բաց երկնքի մասին»  պայմանագիրը հնարավորություն է տալիս անդամ երկրներին միմյանց օդային տարածքում իրականացնել համաձայնեցված դիտորդական թռիչքներ՝ սպառազինությունների սահմանափակման միջազգային  պարտավորությունների պահպանման նպատակով: Հատկանշական է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը  պարբերաբար մեղադրել են միմյանց այս պայմանագրի դրույթների խախտման և միմյանց տարածքներում թռիչքների իրականացման սահմանափակման մեջ։

«Բաց երկնքի մասին» պայմանագրից ԱՄՆ դուրս գալու  վերաբերյալ Դ․ Թրամփի որոշումը պետք է դիտարկել արտաքին քաղաքականության ոլորտում նրա որդեգրած «պրագմատիկ» քաղաքականության համատեքստում։ Փաստացի, սա սպառազինությունների վերահսկման վերաբերյալ արդեն  երրորդ միջազգային պայմանագիրն է, որից ԱՄՆ-ը դուրս է գալիս։ 2018թ. ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի հետ միջուկային պայմանագրից ու վերջինիս նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ։ 2019թ. ԱՄՆ դուրս է եկել նաև Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից, ինչին նույնպես նախորդել էին Վաշինգտոնի և Մոսկվայի կողմից պայմանագրի խախտման վերաբերյալ փոխադարձ մեղադրաքները:

Հետաքրքրական է նաև, որ ԱՄՆ-ը պայմանագրից դուրս գալու մտադրությունների մասին հայտարարել էր դեռ անցյալ տարվա աշնանը, և այժմ էլ ԱՄՆ կողմից նման հայտարարությունները  հիմնականում փաստում են այն մասին, որ ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում միջազգային  պայմանագրերից դուրս գալու իր  քաղաքականությանը։

Թրամփի վարչակազմը, փաստացի, արդեն հայտարարել է պայմանագրից դուրս գալու վեցամսյա ժամկետի մասին և սկսելով ծանուցման փուլը` վարչակազմը երաշխավորում է, որ անգամ եթե Դոնալդ Թրամփը պարտվի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, ԱՄՆ-ը դուրս կգա պայմանագրից մինչև Ջ. Բայդենը ստանձնի պաշտոնը:  Այսպիսով, Թրամփի վարչակազմը ցույց է տալիս, որ հաստատակամ է նաև «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու հարցում։

Պետք է նշել, որ բոլոր միջազգային դերակատարներն այս պայմանագիրը դիտարկում են գերտերությունների միջև սպառազինությսունների մրցավազքի զսպման կարևոր գործիք։ Եվ պատահական չէ, որ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունից հետո պայմանագրի անդամ պետությունները հիմնականում բացասական են արձագանքել և ափսոսանք հայտնել, քանի որ ԱՄՆ կողմից պայմանագրից դուրս գալը կարող է  վնասել միջազգային անվտանգությանը, խթանել սպառազինությունների մրցավազքը և ստեղծել ռազմական պատահական բախման առիթներ։

Թրամփի հայտարարությունը հավանության չի արժանանցել նաև երկրի ներսում՝ առաջացնելով դեմոկրատների դժգոհությունը։ Վերջիններս  օրինագիծ են ներկայացրել Կոնգրես, որով ԱՄՆ նախագահին արգելվում է, առանց Կոնգրեսի հավանության, երկիրը դուրս բերել որևէ միջազգային պայմանագրից՝ այս քայլով փորձելով կանխել Թրամփի ծրագիրը։

Չնայած որպես պայմանագրից դուրս գալու գլխավոր պատճառ նշվում է ՌԴ կողմից պայմանագրի դրույթների խախտումը՝ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ պայմանագրի 8-ամսյա ուսումնասիրությունից հետո պարզ է դարձել, որ ԱՄՆ-ի շահերից չի բխում  պայմանագրի անդամ մնալը: Ավելին, ըստ նրանց` ԱՄՆ տեխնիկական հնարավորությունները նրան թույլ են տալիս տարբեր երկրների տարածքում դիտարկումներ իրականացնել հետախուզական արբանյակների միջոցով: Թրամփի որոշումը կարելի է կապել նաև չինական գործոնի հետ. ԱՄՆ նախագահը փորձում է հասնել «Բաց երկնքի մասին» նոր պայմանագրի կնքման, որը կներառի նաև Չինաստանին, որը, սակայն, հաստատակամորեն մերժում է նման հեռանկարը։

Անկախ տարբեր մայրաքաղաքներից հնչող հայտարարություններից` պետք է արձանագրել, որ միջազգային կայունությունը երաշխավորող հերթական պայմանագիրը վտանգված է, իսկ նոր երաշխիքների ձևավորման գործընթաց չկա մեկնարկած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում