Կորոնավիրուսի վարակի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով Ադրբեջանը երկարաձգել է իր սահմանների փակումը մինչև հունիսի 15-ը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով երկրի կառավարությանն առընթեր գործող շտաբը:
Նշվում է, որ նման որոշում կայացվել է համավարակի հետ կապված աշխարհում իրավիճակը վերլուծելուց հետո: