Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Ռուսաստանը դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի. Միլլերը՝ գազի գնի մասին

«Գազպրոմ»-ի նախագահ Միլլերը հայտարարել է, որ Բելառուսի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություն կսկսեն այն ժամանակ, երբ Մինսկը կմարի գազի համար ունեցած մոտ 170 միլիոն դոլարի պարտքը: Հայտնի է, որ Բելառուսը գազը ստանում է սահմանին 1000 խմ դիմաց 127 դոլարով, սակայն Լուկաշենկոն ակնկալում է ավելի ցածր գին, մոտ 90 դոլար: «Գազպրոմը», կամ Պուտինը չի համաձայնում: Միլլերի հայտարարությունը, սակայն, առաջացնում է մի հետաքրքիր հարց: Եթե Մինսկի հետ պայմանը 170 միլիոն դոլարին մոտ պարտքը մարելն է, ապա ո՞րն է Հայաստանի հետ բանակցության պայմանը: Երևանն էլ, պայմանավորված համաշխարհային ճգնաժամով և նավթագազային շուկայում գնանկումով, դիմել է Ռուսաստանին սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցության համար: Ներկայիս 165 դոլար գնի փոխարեն Երևանն ակնկալում է մոտ 23 դոլարի նվազում:

Համենայնդեպս, շաբաթներ առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել էր, որ այդքան նվազում թույլ տալու դեպքում հնարավոր կլինի խուսափել ներքին շուկայում գնի բարձրացումից: Բայց Երևանն էլ ստանում է Պուտինի մերժումը, որը հայտարարել էր, թե միասնական ԵՏՄ-ական գնի համար պետք է ավելի սերտ ինտեգրացիա: Այլ կերպ ասած, դրվում է քաղաքական պահանջ: Բայց ինչ է ստացվում Միլլերի հայտարարության դեպքում, որը վերաբերում է Բելառուսին: Եթե վճարվում է պարտքը, վերանո՞ւմ է քաղաքական պահանջը, թե՞ «Գազպրոմը» պարզապես իր առևտրային հանգամանքն է նշում, իսկ քաղաքականը, որ գտնվում է Պուտինի տիրույթում, մնում է ուժի մեջ:

Այս ամենը ընդամենը խոսում է մի բանի մասին, թե որքան անկանխատեսելի և անհուսալի, ոչ գրավիչ էներգետիկ կամ տնտեսական գործընկեր է Ռուսաստանը: Եվ այդ անվստահելիությունն ու անկանխատեսելիությունը շարունակելու է խորանալ, քանի դեռ խորանում են «Գազպրոմ»-ի խնդիրները թե՛ եվրոպական, թե՛ նաև չինական ուղղությամբ: Այդ անկանխատեսելիության հանգամանքն էլ ավելի է հրատապ դարձնում այդպիսի երկրից էներգետիկ կախվածությունը հնարավորինս արագ և հնարավորինս հուսալի չեզոքացնելու, դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը, որը մի կողմից ներառում է իրավա-պայմանագրային բազան, այդ թվում՝ «Գազպրոմ»-ի հետ հայտնի պայմանագիրը, մյուս կողմից՝ էներգետիկ այլընտրանքային աղբյուրները՝ թե՛ այլընտրանքային ներկրումների, թե՛ նաև արտադրման այլընտրանքային աղբյուրների տեսքով: Դա է Հայաստանի համար պարբերական դարձող գազային մղձավանջը հաղթահարելու երաշխիքը, որը նաև էապես կբարձրացնի Հայաստանի ինքնիշխանության աստիճանը: Այդ պարագայում Հայաստանը բացարձակապես դեմ չի լինի, իհարկե, շարունակել աշխատել «Գազպրոմ»-ի հետ, քննարկել տարբեր նախագծեր, սակայն բանն այն է, որ պայմաններ թելադրող արդեն չի լինի, և Հայաստանն ու Ռուսաստանը հանգիստ կքննարկեն պայմանները խաղի կանխատեսելի կանոնների տրամաբանությամբ, երբ Ռուսաստանի համար պարզ լինի, որ Հայաստանը կախված չէ «Գազպրոմ»-ից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում