Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Մեզ համար կյանքի ժամանակավոր փուլ է․ մեր ընտանիքի երազանքն է՝ վերադառնալ մեր բնակարան․ Աննա Հակոբյան

Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում աշխարհը փոխվեց և բոլորովին անսպասելի հայտնվեցինք գիտաֆանտաստիկ ֆիլմ հիշեցնող մի իրականությունում, որտեղ խաղի բոլոր ծանոթ կանոնները ևս փոխվեցին: «Կորոնավիրուսը, աշխարհը և Հայաստանը». այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վաչապետի տիկին, հասարակական գործիչ և լրագրող Աննա Հակոբյանի հետ:

Համավարակի առջև բոլորը հավասար են՝ թե՛ հարուստներն ու աղքատները, թե՛ գեղեցիկներն ու տգեղները և թե՛ վարչապետներն ու հանքափորները… Կորոնավիրուսը հավասարության նշան դրեց բոլորի միջև և եկավ ապացուցելու, որ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկը՝ հավասարությունը, այս դեպքում գործում է: Այս դաժան դասից հետո ինչպե՞ս կփոխվի աշխարհը, կփոխվի՞ արդյոք, թե՞ կդառնա ի շրջանս յուր:

Անդրադառնալով այս հարցերին՝ Աննա Հակոբյանը նշեց. «Ճիշտ նկատեցիք՝ կորոնավիրուսի առաջ բոլորը հավասար են, և դա ժողովրդավարության յուրօրինակ փորձ էր ամբողջ աշխարհի համար, դժբախտաբար դաժան փորձ էր և բացասական բնույթի: Հրաշալի կլիներ, եթե մարդկությունը գտներ պոզիտիվ բնույթի նման փորձ… Ինչ վերաբերում է մարդկանց վարքագծի փոփոխությանը, ինձ թվում է, մեծ հաշվով, մարդիկ կվերադառնան նախկին սովորություններին, բայց վստահ եմ, որ գրեթե բոլորը կվերագնահատեն արժեքները, իրական արժեքները ստիպված կլինեն տարբերել կեղծ արժեքներից… Այս ընթացքը ցույց տվեց, թե ինչքան կարևոր է շփումը և որ իսկապես մարդը մարդով է մարդ, փակված, իրարից հեռու, մեկուսացած ոչ ոք չի կարող իրեն լավ զգալ: Կարծում եմ՝ այս առումով դրական արդյունքներ կլինեն, ինչքան էլ, որ բացասական է այս ընթացքը բոլորիս համար: Բայց դժբախտաբար տարբերություններից, սոցիալական շերտերի առկայությունից խուսափել չի լինի…»:

Սոցցանցերում ականատես ենք լինում, թե ինչպես են «մեդիաթնդանոթների» թիրախում հայտնվում շատ զգայուն օղակներ՝ ընտանիք, երեխաներ: Ինչպե՞ս կարելի է պաշտպանել երեխաներին մեդիաբուլինգից: Աննա Հակոբյանը, անդրադառնալով այս հարցին՝ հավաստիացրեց, որ երեխաներին այդ վիճակին նախապատրաստել է շատ վաղուց, երբ նրանց հայրը մուտք է գործել քաղաքականություն: «Քաղաքական գործիչը և նրա ընտանիքը պետք է պատրաստ լինեն այդ երևույթին, որն առկա է ամբողջ աշխարհում: Եթե դու և քո ընտանիքը այնքան ուժ չունեք, որ դրան դիմակայեք, ավելի լավ է այլ մասնագիտություն և այլ զբաղմունք գտնել: Իմ մոտեցումը սա է, և մեր երեխաներն այդպես են մեծացել, կարծում եմ՝ հիմա նրանց պաշտպանելու հարց չունեմ: Տասնյակ տարիներ մեր ընտանիքը նման հարվածներ ստացել է: Երեխաների մտահոգությունն ավելի շատ իրենց հայրիկն է, նրանք ավելի ծանր են տանում, երբ իրենց հայրիկի հանդեպ է անարդար բան ասվում, քան իրենց, բայց իրենք, որպես քաղաքական գործչի երեխաներ, պատրաստված են դրան: Իդեալական կլիներ, եթե մարդիկ զատեին ընտանիքին, հատկապես երեխաներին: Երբ որ մենք էինք ընդդիմություն, որպես թերթի ղեկավար, երբևէ երեխաները կամ նման նուրբ թեմաները չենք դարձրել գործոն տվյալ մարդուն հարվածելու համար»:

«Մեր կյանքում ոչինչ չի փոխվել… Մեզ համար սա կյանքի ժամանակավոր փուլ է, ընկալում ենք որպես մեր հայրիկի աշխատանք,- ընդգծեց Աննա Հակոբյանը:- Մեր ընտանիքի երազանքն է վերադառնալ մեր բնակարան»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում