Tuesday, 16 04 2024
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք

Եթե ասում ես հեղափոխություն, ապա պետք է հեղափոխական գործողություններ անես

Օրերս Վճռաբեկ դատարանի կողմից 2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգությունների և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով դատապարտված, ապա արդարացված մոտ մեկ տասնյակ ընդդիմադիրները պնդում են՝ իրենց գործերով որոշումներ կայացրած դատավորները պետք է պատասխան տան։ Նշենք, որ արդարացված քաղբանտարկյալների գործերով մեղադրական դատավճիռներ էին կայացրել մի քանի դատավոր։ Դավիթ Մաթևոսյանի, Մասիս Այվազյանի և Արմեն Ավագյանի գործով ազատազրկման վճիռներ է կայացրել Երեմ Եսոյանը։ Կարեն Թարխանյանին և Վարդան Ջհանգիրյանին էլ ազատազրկման էր դատապարտել ներկայումս գործող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա մեղադրական դատավճիռ էր կայացրել նաև դեռևս չարդարացված, նախկին քաղբանտարկյալ, ներկայումս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Վճռաբեկ դատարանի կողմից արդարացված մյուս քաղբանտարկյալներին դատել են ներկայումս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը մեկ անգամ փոխած դատավոր Ալեքսանդր Ազարյանը, մյուս գործերով վճիռներ էին կայացրել դատավորներ Կարինե Նազարյանը, Գագիկ Ավետիսյանը, Ռուբեն Ափինյանը, Գայանե Կարախանյանը։ Եվ սրանք միայն Առաջին ատյանում, քանի որ հետագայում այդ վճիռները բողոքարկվել էին Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում ու մնացել էին անփոփոխ։ Փաստացի, երեք դատական ատյաններն էլ դակել էին ապօրինի մեղադրանքները։

Արդարացվածներից Կարեն Թարխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս որոշումները կայացրած դատավորները իրավունք չունեն նոր Հայաստանում աշխատեն դատական համակարգում։ «Խելամիտ չի, որ նոր Հայաստանում ակնհայտ անհիմն, քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացրած դատավորները շարունակեն աշխատել։ Արդար չէ, որ Մնացական Մարտիրոսյանն առ այսօր աշխատում է որպես դատավոր։ Դա զավեշտ է։ Մենք չենք ասում՝ այդ մարդկանց գամեն անարգանքի սյունին, մեր պես դատեն, բայց նրանք գոնե համակարգից պետք է հեռացվեն։ Դա նվազագույն, բայց անհրաժեշտ պահանջ է»,- ասաց Թարխանյանը՝ հավելելով, որ խոսքը միայն Մնացական Մարտիրոսյանի մասին չէ։ Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճիռը անփոփոխ է թողնվել նաև Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում։

Արդարացված դատապարտյալներից Արամ Բարեղամյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը, որը Բարեղամյանի շահերը ներկայացրել է 2008 թվականին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գուցե այդ դատավորներին պատասխանատվության ենթարկելը սկզբունքային հարց է, բայց ներկայիս օրենսդրությունը այդ հնարավորությունը չի տալիս։ «Քաղաքացիական օրենսդրությունը ռեգրեսիվ հայցի իրավունքը վերապահում է այն կողմին, որը դրանից տուժել է, տվյալ դեպքում պետությանը։ Պետությունը կարող է ռեգրեսիվ հայցի միջոցով այն դատավորից, որը կայացրել է ակնհայտ անարդար դատական ակտ, փոխհատուցում պահանջել։ Բայց այստեղ մի խնդիր կա. Առաջին ատյանում գործը քննել է Ալեքսանդր Ազարյանը, հետո Վերաքննիչում երեք դատավորներ, որոնց մի մասը հիմա չկա, հետո արդեն Վճռաբեկ դատարանի 9 հոգանոց կազմը։

Այսինքն՝ առնվազն 10 դատավոր այդ պրոցեսի մասնակից է եղել։ Թերևս, բոլորին համապարտ ձևով պետք է պատասխանատվության կանչել, քանի որ, եթե Առաջին ատյանի դատական ակտը սխալ էր, թող Վերաքննիչ դատարանը բեկաներ, կամ եթե Վերաքննիչինը սխալ էր, Վճռաբեկը թող բեկաներ։ Այս կտրվածքով կամ բոլորին պետք է պատասխանատվության կանչել, կամ Վճռաբեկ դատարանի դատավորներին, քանի որ նրանք են վերջին վճիռը կայացրել»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ, քանի որ օրենքով նման իրավակարգավորում սահմանված չէ, պետք է օրենսդրական վերանայումներ կատարել և իրականում հնարավոր լինի պարզել, թե դատական սխալը որտեղ, որ ատյանում է տեղի ունեցել։ «Բայց իմ պատկերացմամբ՝ կոնկրետ այս գործերով դատական սխալը տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանում, դատարանը գործը քննության չի առել, վեր չի հանել այն հանգամանքները, որը ստորադաս ատյանի կողմից անտեսվել են, բայց դա վերհանելու պարտավորությունը վերապահված էր Վճռաբեկին։ Թող բարի լինեին իրենց գործը անեին, որ այդ հայցերը չհասնեին Եվրոպական դատարան»,- ասաց փաստաբանը։

Մեր դիտարկմանը՝ եթե իշխանությունը հետևողական լիներ իր խոստումներին և իրականացներ վեթինգ ասվածը՝ արդյոք դրա շնորհիվ դատական համակարգը չէ՞ր մաքրվի բոլոր իրավախախտ դատավորներից, Բաղդասարյանը պատասխանեց. «Իհարկե, վեթինգ կոչվածը արդյունավետ կլիներ, եթե այն իրականացվեր 2018 թվականի գարնանը կամ ամռանը։ Ճիշտ կլիներ այդ ժամանակ որոշում ընդունվեր, որ բոլոր սահմանադրական մարմինների լիազորությունները դադարեցվեր՝ ՍԴ, Վճռաբեկ, Վերաքննիչ, Առաջին ատյան, կառավարություն, ԱԺ և այլն։ Եթե ռեալ հեղափոխություն իրականացված լիներ, ապա այս ճանապարհով կձևավորվեր հեղափոխական կառավարություն, որն էլ, հաշվի առնելով նախկինում տեղի ունեցածը, կդադարեցներ սահմանադրական մարմինների լիազորությունները և նոր մարմիններ կձևավորվեր։ Ոչ թե հիմա կասեին, թե Սահմանադրությունը թույլ չի տալիս։ Ուկրաինայի Սահմանադրությամբ սահմանված չէր, որ Զելենսկին կարող էր պառլամենտը ցրել, բայց նա դա արեց։ Քանի որ, եթե ասում ես հեղափոխություն, ապա պետք է նաև հեղափոխական գործողություններ անես։ Իսկ եթե օրենքի ուժով բոլոր դատավորների լիազորությունները դադարեցվեին, ապա վեթինգի տեղը կբացվեր։ Բոլորը զրոյից կգային ու եթե ցույց տային, որ իրենք լավ իրավաբան են, ապա նոր դատավորներ կնշանակվեին։ Բացի դրանից՝ պարզ կդառնար, թե նախկինում դատավորները ինչ ճանապարհով էին նշանակվել։ Այ սա կլիներ հեղափոխություն, կլիներ վեթինգ։ Թե չէ այն, ինչ հիմա արվում է, ոչ մի աղերս չունի հեղափոխության ու վեթինգի հետ»։

2008 թվականի հուլիսի 14-ին Երևանի քրեական դատարանը, Ա. Ազարյանի նախագահությամբ, Արամ Բարեղամյանին արդարացրել էր զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Արամ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, վերջին հաշվով, Բարեղամյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2008 թվականի մարտի 7-ից:

Պաշտպան Հ. Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը՝ արդարացման դատական ակտ կայացնելու պահանջով, Վերաքննիչ դատարանում քննվել էր Հ. Տեր-Ադամյանի նախագահությամբ: 2008 թվականի հոկտեմբերի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր պաշտպանի բողոքը՝ Երևանի քրեական դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:

Վճռաբեկ դատարանը 2009 թվականի մայիսի 7-ին, 2011 թվականի մարտի 4-ին և 2019 թվականի մարտի 25-ին վերադարձրել էր այս գործով ներկայացված վճռաբեկ բողոքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում