Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Ստեղծվել է նոր նախաձեռնություն` «Հանուն Հանրապետության»

Ստեղծվել է նոր նախաձեռնություն` «Հանուն Հանրապետության»,որն հանդես է եկել հայտարարությամբ:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրով ու Սահմանադրությամբ, որպես առաքելություն դիտարկելով ամուր, անվտանգ, տնտեսապես զարգացած, ժողովրդավարական պետություն ունենալու տեսլականը, այդ նպատակին հասնելու համար կարևորելով մրցունակ քաղաքական համակարգի անհրաժեշտությունը, որպես գերակա նպատակ հռչակելով երկրի ինքնիշխանության և անկախության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու բարեկեցության ապահովումը` հայտարարում ենք նոր քաղաքական միավորի՝ «Հանուն Հանրապետության» նախաձեռնության ստեղծման մասին։ «Հանրապետությունը» ներառում է բոլոր այն արժեքներն ու սկզբունքները, որոնք որպես պետության հիմնասյուներ նախանշված են Հայաստանի Անկախության հռչակագրով, հետևաբար մեր նպատակն է առավելագույնս նպաստել Հանրապետության հիմնադիր փաստաթղթի արժեքների ու սկզբունքների արմատավորմանը: Հանրապետությունն է արդի պետության այն կացութաձևը, որը հնարավորություն է տալիս հասնելու մարդու ազատությունների և իրավունքների, ժողովրդավարության առավելագույն մակարդակին, որի անկյունաքարային նվաճումներն են հզոր տնտեսությունը, անվտանգ միջավայրը, բարեկեցիկ հասարակությունը, ի վերջո` երջանիկ մարդը։

Մրցակցային քաղաքական համակարգ, ազատ շուկայական հարաբերություններ, մրցունակ և նորարար տնտեսական կառուցակարգեր, անկախ դատական իշխանություն, հզոր բանակ ու ճկուն արտաքին քաղաքականություն. սրանք են Հանրապետության կայացման անկյունաքարային ուղենիշները, որոնց իրականացմանն է ուղղված լինելու մեր գործունեությունը: Կայացած և հզոր Հանրապետությունն է մեր քաղաքացիների անձնական ու հանրային երջանկության գրավականը։ Մեր երազած Հանրապետության հիմքում է ամփոփված հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սրբազան ավանդը և մեր դարավոր մշակութային ժառանգությունը։ Սրանք են մեր այսօրվա ու ապագա Հայաստանի հիմնաքարերը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ներքնապես ու արտաքնապես հզոր ու պաշտպանված պետություն` այդ նպատակի համար օգտագործելով մի կողմից ներքին ռեսուրսները, մյուս կողմից` աշխարհասփյուռ հայության ներուժը:

Մեր երազած Հանրապետությունը պետք է դառնա այնպիսի պետություն, որն ամենացանկալի բնակավայրը կդառնա աշխարհի բոլոր հայերի համար: Հանրապետության մեր տեսլականի հիմքում ընկած է ճկուն ու բազմակողմանի արտաքին քաղաքականություն վարող պետությունը, որը պետք է առավելագույն թվով բարեկամ ու դաշնակից երկրներ ունենա աշխարհում: Այդպիսի արտաքին քաղաքականությունը հնարավորություն կտա հասնելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ, հայանպաստ կարգավորմանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչմանը: 2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանի համար ստեղծել է ազատ, հզոր և ժողովրդավար հանրապետություն ունենալու եզակի պատմական հնարավորություն։ Հավատարիմ մնալով հեղափոխությամբ հռչակված արժեքներին` մենք, քաղաքական թիմով ու համախոհներով, գործի ենք դնելու մեր առավելագույն ջանքերը, օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները մեր քաղաքացիների երազանքի հայրենիքը կերտելու համար։ Այսու հայտարարում ենք, որ ծառայելու ենք մեկ միասնական նպատակին՝ Հանուն Հանրապետության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում