Thursday, 28 03 2024
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը

Հայաստանը «ֆեյսբուքյան բնակչության» թվով 118-րդն է, աճի տեմպով` 43-րդը. «Առաջինի» վերլուծությունը

Սոցիալական կայքերի վիճակագրության առաջատար Socialbakers.com կայքի տվյալներով` Հայաստանը Facebook-ում գրանցված օգտատերերի քանակով աշխարհում զբաղեցնում է 118-րդ տեղը: Վերջին շաբաթվա տվյալներով Հայստանում կա 184 860 «ֆեյսբուքցի»: Գրանցվածների բացարձակ թվով մենք զգալիորեն զիջում ենք մեր բոլոր հարևաններին`պատվավոր 5-րդ հորիզոնական զբաղեցնող Թուրքիային (29 697 480 օգտատեր), 87-րդ տեղում գտնվող Վրաստանին (641 600 օգտատեր) և Ադրբեջանին, որը հանգրվանել է 94-րդ հորիզոնականում (425 500 օգտատեր): Ինչ վերաբերում է Իրանին, ապա այս երկրի վիճակագրությունը հասանելի չէ, որովհետև Ֆեյսբուքը մի շարք այլ կայքերի հետ միասին պաշտոնապես արգելված է, և քաղաքացիները ստիպված են մուտք գործել ամերիկյան կամ այլ երկրների պրոքսի սերվերների միջոցով:

Նշենք նաև, որ բացարձակ թվով աշխարհի առաջատար հնգայկը ունի այս տեսքը.

ԱՄՆ – 152 897 200
Ինդոնեզիա – 39 193 980
Հնդկաստան – 31 207 580
Մեծ Բրիտանիա – 29 853 020
Թուրքիա – 29 697 480:

Մի փոքր այլ է տարածաշրջանային պատկերը այսպես կոչված թափանցելիության առումով (օգտատերերի թվի հարաբերակցությունը երկրի ընդհանուր բնակչության նկատմամբ): Ըստ այդմ, առաջատարը կրկին Թուրքիան է` 45-րդ տեղ, 38.17%: Վրաստանը 116-րդն է` 13.95%: Հայաստանը 6.23%-ով 139-րդն է, Ադրբեջանը` 5.12%-ով 142-ը: Ուշագրավ է, որ բացարձակ թվով 27-րդ տեղում գտնվող Ռուսաստանը, որն ունի Ֆեյսբուքում գրանցված 4 413 400 օգտագործող, թափանցելիության ցուցանիշով աշխարհում ընդամենը 155-րդն է` 3.17%: Սա անշուշտ պայմանավորված է այդ երկրում մեծ տարածում ունեցող սեփական ցանցերի առկայությամբ:

Հաշվի առնելով վերջին 1.5-2 տարվա ընթացքում Հայաստանում ինտերնետի սրընթաց աճը, մեզ համար թերևս ամենակարևորը հաջորդ ցուցանիշն է` օգտատերերի թվաքանակի աճը: Վերջին վեց ամիսների ընթացքում մեր երկիրը հսկա ցատկ է կատարել այդ ուղղությամբ` +53.28%, ինչը բացարձակ թվով կազմում է 64 260 օգտատեր: Հանուն արդարության հարկ է նկատել, սակայն, որ վերջին ամիսներին գրանցվածների շրջանում չափազանց մեծ թիվ են կազմում այսպես կոչված ոչ իրական կամ կեղծ պրոֆիլները, որոնք գովազդային, քարոզչական, հետախուզական կամ այլ տիպի գործունեություն են ծավալում Ֆեսյբուքում, ինչը նախկինում քիչ էր նկատվում:

Այդուհանդերձ, Հայաստանն այս ցուցանիշով 43-րդն է աշխարհում և գերազանցում է իր անխտիր բոլոր հարևաններին, իսկ ԱՊՀ երկրներից զիջում է միայն Տաջիկստանին և Ուզբեկստանին, որոնք, չնայած զբաղեցնում են ավելի բարձր հորիզոնականներ (31-րդ և 32-րդ), սակայն գրանցված օգտատերերի բացարձակ թվով (20 120 և 82 800 համապատասխանաբար) մի քանի անգամ զիջում են անհամեմատ ավելի փոքր բնակչություն ունեցող Հայաստանին:

Ադրբեջանը վերջին վեց ամսվա աճով 77-րդն է (+36.06%), Վրաստանը` 88-րդը (+33.70%), Թուրքիան` 135-րդը (+18.19%): Ոչ այդքան տպավորիչ աճ է գրանցվել նաև Ռուսաստանում` +20.46%, 127-րդ տեղ:

Հարկ է նկատել, որ գրանցվածների թվով Վրաստանի այդչափ մեծ առավելությունը Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ պայմանավորված է ոչ թե նրանով, որ այդ երկրում ավելի շատ են օգտվում սոցիալական ցանցերից, այլ նրանով, որ այստեղ հասկանալի պատճառներով շատ ավելի փոքր հեղինակություն են վայելում ռուսական Odnoklassniki.ru և Vkontakte.ru սոցցանցերը: Ըստ internetworldstats.com-ի ամենաթարմ` 2011 թ. մարտի 31-ի տվյալների` ընդհանուր ինտերնետ թափանցելիությամբ Վրաստանը, որտեղ համացանցից օգտվում է 4,585,874 բնակչության միայն 28.3 %-ը, զգալիորեն զիջում է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Այս երկրներում հիշյալ ցուցանիշը կազմում է համապատասխանաբար 47.1 և 44.1 տոկոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում