Լուրեր
Եթե դուք երիտասարդ եք ու առողջ, չի նշանակում՝ կորոնավիրուսի բացասական ելքը հավասար է զրոյի
  • 17:40
  • 2020-05-29
  • Դիտումներ՝ *

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 460-ով՝ հասնելով 8 հազար 676-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, մահացածների ընդհանուր թիվը հասավ 120-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հիվանդությունից առողջացածների թիվն ավելացել է 10-ով և հասել 3 հազար 297-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բուժառուները եղել են 42, 56, 59, 64, 65, 66, 72 տարեկան, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, բացի 56-ամյա կնոջից։ Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 214 մարդ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի դասախոս, բ․գ․թ․ Արմինե Չոփիկյանի հետ:

  • Դիտումներ՝ *