Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

Վրաստանը պատասխանեց ՀՀ վարչապետի հայտարարությանը․ Դրական է, որ հարևան երկու երկիր պատրաստ են իրար աջակցել

Եթե Հայաստանին որևէ օգնություն պետք լինի, այդ թվում նաև նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման հարցում, Վրաստանը պատրաստ է օգնել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։ «Եթե հայկական կենտրոնը մեզ դիմի օգնության խնդրանքով, ապա մենք մեր իրավասությունների շրջանակում ամեն ինչով պատրաստ ենք օգնել, նաև՝ թեստավորման կամ այլ հարցերով»,- ասել է Գամկրելիձեն։

Պացիենտների բուժման հարցում էլ, եթե Հայաստանն այսօր դրա կարիքն ունենա, Գամկրելիձեի խոսքով, Վրաստանի կառավարությունն ու առողջապահության նախարարությունը ոչ միայն պատրաստ են օգնել, այլև կանեն ամեն հնարավոր բան։ «Այդ հարցը առաջին հերթին Հայաստանի առողջապահության նախարարությունը պետք է բարձրացնի։ Վստահ եմ, որ Վրաստանը պատրաստակամությամբ կընդունի առաջարկը»,- ասել է Գամկրելիձեն։

Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Գամկրելիձեի հայտարարությունը պատասխանն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքի ու հայտարարության, որ Հայաստանը հպարտանում է կորոնավիրուսի դեմ Վրաստանի հաղթանակով։

«Իմ կարծիքով՝ մեր վարչապետի հայտարարությանը որպես արձագանք եղավ պատրաստակամության հայտարարությունը Վրաստանի կողմից։ Այստեղ ես տեսնում եմ այն բարիդրացիական, եղբայրական մոտեցումը միջպետական հարաբերություններում, որը կար։ Իմ կարծիքով՝ խնդիր չէ, եթե մեր համակարգը հնարավորություն չունենա բոլոր հիվանդներին սպասարկելու ու կարիք լինի վրացական կողմին դիմելու։ Այսօր իրենց մոտ մոտավորապես 100-150 հոգի է բուժվում։ Հիվանդների 75-80 տոկոսը բուժվել է։ Ուստի իրենք ունեն և՛ հնարավորություններ հիվանդանոցներում, և՛ պատրաստակամություն։ Սա շատ դրական է, որ հարևան երկու երկիր պատրաստ են իրար աջակցելու։ Ես խնդիր չեմ տեսնում, եթե նույնիսկ հայկական կողմը դիմի օգնության համար։ Նույն Ֆրանսիան Գերմանիայի հետ նույն հարաբերությունները ունեցել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց վրացագետը։

Ջոնի Մելիքյանը տեղեկացրեց, որ հունիսի 1-ից Վրաստանը վերականգնում է միջքաղաքային կապը, իսկ ամսի 15-ից ներքին տուրիզմի մասով հանում են սահմանափակումները։

«Չնայած այն հանգամանքին, որ իրենց մոտ իրավիճակը կառավարելի է, նրանք չեն թուլացնում հսկողությունը, չնայած արտակարգ դրությունը հանվել է, պարետային ժամը հանվել է, այսօրվանից տրանսպորտն է գործում և այլն։ Իսկ հունիսի 15-ից ներքին տուրիզմն է սկսում գործել։ Շատ հյուրանոցներ այդ ընթացքում աշխատեցին որպես կարանտինային գոտիներ։ Դրանք հիմա պետք է ստուգվեն, եզրակացություններ տրվեն ու ընդունեն վրացիներին։ Հունիսի 15-ից հետո իրենք երկու շաբաթ կաշխատեն ներքին տուրիզմով, իսկ հուլիսի 1-ից կբացեն սահմանը արտասահմանցիների համար»,- մանրամասնեց մեր զրուցակիցը, ապա ավելացրեց՝ կան կոնկրետ քաղաքներ, որոնք ընդգրկված են կանաչ միջանցքի մեջ, ու միայն այդ երկրներից է թույլատրվելու մուտքը Վրաստան։ Կանաչ միջանցքի մեջ մտնում են այն երկրները, որտեղ վարակի ռիսկը մեծ չէ։ Հայաստանի վերաբերյալ դեռ հստակություն չկա։

«Ովքեր այցելելու են Վրաստան, իրենց հետ պետք է ունենան ամենաքիչը 72 ժամ առաջ արված PCR թեստերի բացասական արդյունքներ։ Դրանով իրենք փորձելու են տուրիստներին ընդունել ու մաքսիմալ հարմար պայմաններ ստեղծել»,- նշեց Ջոնի Մելիքյանը։

Փորձագետին հարցրինք՝ ո՞րն է կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի հաղթանակի գաղտնիքը՝ բնակչության գիտակցական մակարդա՞կն էր բարձր, թե՞ իշխանությունները ճիշտ ժամանակին ճիշտ մեթոդներով կարողացան իրավիճակը կառավարելի դարձնել։ «Այստեղ կա թե՛ մարդկային գործոնը՝ բնակչության հավատալ-չհավատալու, թե՛ կոշտ մեթոդները։ Այնտեղ տուգանքները բավական կոշտ էին դրված, ու մարդիկ խուսափում էին տուգանվելուց։ Այնտեղ օրական 150-200 հոգի տուգանվում էր, իսկ տուգանքների չափերը քիչ չէին՝ մոտ 1000 դոլար (մոտ 3000 լարի)։ Կոնկրետ այդ տուգանքներից խուսափելով՝ իրենք նաև փորձում էին չխախտել կանոնները։ Իրենց մոտ հստակ գործում էր պարետային ժամը։ Իմ կարծիքով՝ այդ երկու գործոնը կարևոր էր։ Մյուս կողմից՝ մենք պետք է այլ գործոն ևս նկատի ունենանք։ Իրենց բախտը բերել է։ Իրենք Մառնեուլին կարողացան հասցնել փակել ու դուրս չթողնել վարակը։ Մեզ մոտ Էջմիածնի պարագայում ինչ-ինչ պատճառներով չստացվեց։

Այստեղ մենք չպետք է միայն կառավարության, իշխանության կամ ոստիկանության վրա գցենք մեղքը։ Այս դեպքում կարող է բախտդ բերել, կարող է չբերել։ Իրենց մոտ դա աշխատեց, մյուս կողմից՝ աշխատեցին սահմանափակումներն ու տուգանքների կիրառման մեխանիզմը։ Իրենք տրանսպորտը այսօր են գործարկել, չնայած իրենց մոտ թվերը քիչ են։ Հենց բնակչությունից էլ շատ բան է գալիս։ Մեզ մոտ նույնիսկ եթե տուգանվում էին, իրենց դա չէր կանգնեցնում։ Ոստիկանությունը շատ դեպքում չէր տուգանում, մարդկային էր մոտենում և այլն»,- մանրամասնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում