Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Արարողակարգը պետք է վերանայենք». Թրամփը շնորհավորել է Վրաստանին ու Ադրբեջանին, բայց ոչ Հայաստանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կովկասի երկրներից անկախության օրվա առթիվ շնորհավորել է Վրաստանին և Ադրբեջանին։ Ադրբեջանին ուղղված շնորհավորանքի մեջ մասնավորապես նշված է. «ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի աջակցել Ղարաբաղյան հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման բանակցություններին: Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը: ԱՄՆ-ն և Ադրբեջանը շուրջ 30 տարի համագործակցել են միջազգային անվտանգության ամրապնդման, Եվրոպա էներգիայի մատակարարման ուղիների և աղբյուրների դիվերսիֆիկացման և երկու մեծ ժողովուրդների պայծառ ապագայի կառուցման համար: Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի նշանակալի ավանդը այդ ոլորտներում, մենք խրախուսում ենք ժողովրդավարական կառավարման խթանմանն ուղղված բոլոր քայլերը, որոնք մենք խոստացել ենք աջակցել, ինչպես նաև պաշտպանել իրավունքներն ու ազատությունները: Կորոնավիրուսային պանդեմիայի հետ ընդհարվելու ժամանակահատվածում Միացյալ Նահանգները ադրբեջանական ժողովրդի կողքին է»։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, մեջբերելով այն փաստը, որ Թրամփը Հայաստանին չի շնորհավորել՝ ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ 1918-1920թթ. միայն Հայաստանի Հանրապետությունն է Վաշինգտոնում դեսպանություն ունեցել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սարգսյանն ասաց. «Հայաստանն իր Անկախության օրը նշում է ոչ թե առաջին հանրապետության օրը, այլ Խորհրդային միությունից անկախության հռչակման օրը։ Ի տարբերություն մեզ՝ Վրաստանն ու Ադրբեջանը իրենց պետական տոնը հռչակել են առաջին հանրապետության հիմնադրումը։ Հիմա բնական է, որ ամերիկացիները և ոչ միայն նրանք, շնորհավորում են այդ պետություններին։ Տվյալ դեպքում, բացառություն չէ նաև Միացյալ Նահանգները»։

Միևնույն ժամանակ Սարգսյանն ասաց՝ կա մի քանի կարևոր խնդիր, որ պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում. «Հայաստանի անկախության հռչակագրում հստակ նշված է, որ անկախ Հայաստանի Հանրապետությունը, որ հռչակվել է 1991 թվականին՝ շարունակելու է առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթները։ Սա ինքնին նշանակում է, որ առաջին հանրապետության իրավահաջորդը, գոնե այս մասով, Հայաստանի երրորդ հանրապետությունն է։ Այստեղ, ես կարծում եմ, մենք նորից խնդիր ունենք մեր արարողակարգի հետ։ Մեր արարողակարգը պետք է որոշակիորեն վերանայվի, ու մեր ազգային տոներից մեկը պետք է լինի նաև առաջին հանրապետության տոնը։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ նույն Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերություններ միայն Հայաստանի Հանրապետությունն է ունեցել՝ 1918-1920 թվականներին, և դեսպան միայն Հայաստանն է ունեցել Վաշինգտոնում, Վրաստանն ու Ադրբեջանը չեն ունեցել։ Այստեղ շատ անտրամաբանական իրավիճակ է ստեղծվում, Ադրբեջանն ու Վրաստանը Վաշինգտոնում դեսպանություն չեն ունեցել, իրենց շնորհավորում են, իսկ մենք ունեցել ենք դեսպանություն՝ ի դեմս դեսպան Գարո Արմենի, բայց այդ տոնը Միացյալ Նահանգները չի շնորհավորում, և հիմք է ընդունվում այն հանգամանքը, որ դա մեր պետական տոնացույցում արարողակարգային տեղ չի զբաղեցնում։ Կարծում եմ՝ որոշակի վերախմբավորումների կարիք կա, ու նաև հստակ աշխատանք է պետք իրականացնել»։

Սուրեն Սարգսյանը գտնում է, որ նույն խնդիրը նաև Ռուսաստանի դեպքում է առկա, և դա է պատճառը, որ Ռուսաստանից ևս շնորհավորանք չկա. «Սա Հայաստանի տոնացույցում հիմնական տոն չէ։ Մեր հիմնական պետական տոնը Սեպտեմբերի 21-ն է, բայց մյուս կողմից, Ադրբեջանին ու Վրաստանին շատ հաճախ շնորհավորում են նաև Խորհրդային միությունից անկախության ձեռքբերման հետ կապված՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 16-ին։ Շնորհավորում է նաև Միացյալ Նահանգները։ Այսինքն՝ ադրբեջանցիները հասել են նրան, որ ունեն երկու տոն, որի կապակցությամբ ամերիկացիներն իրենց շնորհավորում են, իսկ հայերը՝ մեկ տոն։ Անտրամաբանական է, որ առաջին հանրապետության օրը մեր տոնացույցում գոյություն չունի»։

Մեր զրուցակիցը այս դեպքը չի վերագրում որպես հատուկ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ. «Երբ ամերիկյան կողմը իր մեսիջներն է Հայաստանին փոխանցում ինչ-որ հարցերի վերաբերյալ, ապա անպայմանորեն այդ մեսիջներում իր ասելիքն ասում է։ Համենայնդեպս, եթե նկատեցիք՝ Ադրբեջանը հասավ նրան, որ յուրաքանչյուր տարի հատուկ Վաշինգտոնի քաղաքապետի հրամանով մայիսի 28-ը նշվում է որպես Ադրբեջանի հանրապետության օր։ Այս ամենն իրար հետ փոխկապակցված է, և ինչպես տեսնում ենք՝ ադրբեջանցիները շատ լավ աշխատում են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում