Եմենի Ադենում գրանցվել է աշխարհում ամենաբարձր մահացությունը կորոնավիրուսից. հիվանդների 17 տոկոսը մահանում է՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը:
«Եմենից ավելի խոցելի երկիր չկա: Ադենում մենք ունենք COVID-19-ից աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշը: Հիվանդների 17 տոկոսը մահանում են», – ասել է Գութերեշը մամուլի ասուլիսում:
Գլխավոր քարտուղարը իրավիճակը Եմենում անվանել է ողբերգական: «Շուտով տեղի է ունենալու ներդրումների մասին հայտարարության վերաբերյալ համաժողով, և ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը լիակատար համերաշխություն կցուցաբերի Եմենի ժողովրդին և ամբողջությամբ կֆինանսավորի այն հայտը, որը կներկայացվի», – ասել է Գութերեշը: