Wednesday, 28 07 2021
17:40
ԱՀԿ-ում հայտնել են, որ աշխարհում COVID-19-ից մահացությունը մեկ շաբաթում ավելի քան 20 տոկոսով աճել Է
17:30
Բայդենը հուլիսի 29-ին կհայտարարի պետական ծառայողների պարտադիր պատվաստման մասին. CNN
Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները՝ ընդդեմ Հայաստանի
Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ
17:00
Տոկիոյում կորոնավիրուսի դեպքերը կրկնապատկվել են
Կրասնոյարսկում արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրա․ կա զոհ
16:40
Աշխարհն առաջիկա 10 տարում շատ կփոխվի. Բայդեն
16:30
Տոկիո-2020. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը
16:20
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում մեկ շաբաթում աճել է 8 տոկոսով
Արգիշտի Քյարամյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր
16:00
ԱՀԿ-ն հայտնում է Դելտա շտամի տարածմամբ երկրների թվի աճի մասին
Ինչու Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ին. պարզաբանում է Ռուբեն Ռուբինյանը
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ
Ռուսաստանը ցանկանում է մի բան՝ նոյեմբերի 10-ով ստորագրված ստատուս-քվոն երկար պահպանվի
Վարանդայի շրջանում աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին ձեռնպահ մնալ այս փուլում որևէ արկածախնդիր հայտարարություն հնչեցնելուց
Բացեք քարտեզը նայեք․ մինչև Ֆրանսիան հասնի օգնության՝ Երևանն էլ չի լինի․ Դավիթ Բաբայան
ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել
Բաքվի մոտիվը. բանակցությունը կկայանա՞ ցանկացած «եղանակի»
Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները
14:55
Որակազրկել Ադրբեջանի օլիմպիական հավաքականին․ Ինչ տեղի կունենա Տոկիոյում․․․
Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբինյան
Ոստիկանական բաժիններում շարունակում են անձանց խոշտանգել, ոչինչ չի փոխվել․ Արա Ղարագյոզյան
Ասկերանի շրջանում 90 առանձնատուն կկառուցվի տեղահանված արցախցիների համար
Խոշտանգման գործերով մենք բախվում ենք համակարգային դիմադրությանը․ Մուշեղ Եկմալյան
Որոնք են հայկական դիվանագիտական գերատեսչության առաջիկա անելիքները. մանրամասնում է Ռուբինյանը
Ոստիկանական բաժնում խոշտանգում են, հետո՝ տուժողին կոնֆետ տալիս․ Արա Ղարագյոզյան
Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է․ ՊՆ
Խոշտանգմանը մասնակցած մարդը պաշտոնի բարձրացում է ստացել․ ի՞նչ արժի այդ «պագոնը»
14:27
Տոկիո-2020. Նովակ Ջոկովիչը 4-րդ շրջանում է

Վարչապետից բացի, ոչ ոք չի ունենալու այն սոսինձը, որ 88 հոգու տանի իր հետևից

Հայաստանի ներքաղաքական կյանքում սկսել է «հեղաշրջման» վտանգի հերթական աշխույժ քննարկման փուլը: Ընդ որում՝ այդ քննարկումները խթանել են նախ՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ վարչապետին անվստահություն հայտնելու «Իմ քայլին» ուղղված կոչով, հետո Արթուր Վանեցյանը՝ հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն ձևավորելու մասին գրառումով:

Փաստորեն ստացվում է, որ նախկին իշխող համակարգը ծրագրում է խորհրդարանում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին և վերցնել իշխանությունը:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանում ձևավորվել է անձնիշխան համակարգ, այն սպասարկում է մեկ անձի իշխանությունը։ «Վարչապետն ինքը բազմիցս նշել է, որ ինքը որևէ «իզմ»-ի կողմնակիցը չէ, իսկ մարդիկ միավորվում են ինչ-որ սկզբունքից ելնելով։ Վարչապետն ասում է՝ «իզմ»-եր պետք չեն, ուստի իր թիմակիցներին պարզապես հավաքել է իր շուրջը, իշխում է ոչ թե թիմը, այլ մեկ մարդը։ Այդ թիմը միասնական էր 2018-ին և բավականին կուռ էր, որովհետև վարչապետն այն ժամանակ բարձր հեղինակություն ուներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանի դիտարկմամբ՝ իշխող թիմի միավորման սկզբունքը «իզմ»-երի բացակայության պայմաններում հանդիսանում էր, նաև այսօր հանդիսանում է վարչապետի բարձր վարկանիշը. «Դա այն սոսինձն էր, որ միավորում էր թիմին, ինչքան վարկանիշն անկում է ունենում, սոսինձը թուլանում է։ Գաղտնիք չէ, որ այդ խմբում կան տարբեր շահեր ունեցող խմբեր, որոնք այս պահին միասնական են, բայց նրանք տարբեր հետաքրքրություններ ունեն ու Հայաստանի ապագան տարբեր կերպ են պատկերացնում։ Քանի գնում է՝ սոսինձը թուլանում է, առաջ են գալիս այլ խնդիրներ։ Խմբերը, որոնք տեսնում են, որ վարկանիշի անկում է գրանցվում, չեն ուզում հեռանալ իշխանությունից, ուստի կամաց-կամաց փորձելու են գտնել այլ ամուր սոսինձներ քաղաքական դաշտում մնալու համար։ Իհարկե, կան մարդիկ, որոնք գնալու տեղ չունեն, հավատարիմ կմնան վարչապետին, բայց կան նաև այնպիսիք, որ ունեն գնալու տեղ։ Իշխող թիմի ներկայացուցիչներից շատերը չունեն այն ոգևորությունը, որ կար 2018-ին։ Նրանք էլ են հասկանում, որ վարչապետը շատ դեպքերում ճիշտ չէ, շատ շատերը չէին արտահայտվում, հիմա արդեն արտահայտվում են։ Սա միայն հայկական խնդիր չէ, ցանկացած երկրում, որտեղ իշխանությունը հենվում է մեկ մարդու հեղինակության վրա, այդ հեղինակության անկումից հետո վերադասավորումներ են տեղի ունենում»։

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ նման գործընթաց Հայաստանում եղել է 1998 թվականին, երբ բոլոր ՀՀՇ-ականները դարձան երկրապահներ, չնայած երդվում էին առաջին նախագահի անունով. «Ինչո՞ւ, որովհետև այն ժամանակ էլ նույն սկզբունքն էր գործում՝ ապագաղափարական մարդկանց միավորում։ Իհարկե, կային գաղափարներ ունեցողներ, ինչպես որ հիմա, բայց հիմնականում այն էր, ինչ ես ասացի։ Սա արդեն այնպիսի պրոցես է, որը կանխել չես կարող։ Վարչապետն «իզմ»-եր չի ընդունելու, որևէ հայացք չի փոխելու, Հայաստանի ապագայի վեկտորի զարգացման հարցում շտկումներ չի մտցնելու։ Բնականաբար, անելու է այն, ինչ անցած 2 տարիների ընթացքում է արել, ինչն էլ բերելու է հեղինակության անկման»։

Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը գտնում է, որ վարչապետը իշխող թիմի ներսում չունի փոխարինող. «Թիմը ձևավորված է մեկ անձի շուրջ, նրանք եկել են իշխանության, որովհետև այդպես է ցանկացել վարչապետը։ Իհարկե, ոմանք առանձնազրույցներում արդեն ասում են՝ իր շնորհիվ չէ, որ եկել ենք իշխանության, մենք ընտրատարածքներում աշխատել ենք, նախկինում դա չէին ասում։ Ինչ վերաբերում է վարչապետին, ապա մի պահ պատկերացնենք, որ փոխվեց վարչապետը, եկավ իքսը իրենց թիմից։ Նա չի ունենալու այն սոսինձը, որով 88 հոգու իր հետևից կտանի։ Բնականաբար տեղի է ունենալու Ազգային ժողովի ուժերի վերաձևավորում ու նոր քաղաքական մեծամասնության ստանձնում։ Ամեն դեպքում, եթե չլինի ուժերի վերադասավորում ու թիմից նորից ընտրեն նոր վարչապետ, շատ կարճ ժամանակ անց ստիպված է լինելու գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Եվ կա նաև այլ խնդիր՝ ով կլինի վարչապետ։ «Իմ քայլը» կարող է վարչապետ ընտրել ոչ իր թիմի ներսից, օրինակ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Այդ դեպքում այս Ազգային ժողովը կարող է երկար ժամանակ գոյություն ունենալ որպես փոխհատուցում։ Այսինքն՝ բացվում է քաղաքական առևտրի տեղ։ Բայց որ այդ թիմը արդեն միասնական չի լինելու՝ միանշանակ է։ Այդ թիմի միասնականության պահը վարչապետի բարձր հեղինակության ժամանակ էր։ Սա օբյեկտիվ գործընթաց է և ոչ սուբյեկտիվ, որ «Իմ քայլից» երկու հոգու հանես՝ հարցերը լուծվեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում