Իրանական չորրորդ տանկերն է ժամանել Վենեսուելա, հայտնում են լատինաամերիկյան երկրի նավատորմից:
«Իրանական Faxon տանկերի առաքելությունն ավարտվեց»,-գրել է տանկերն ուղեկցող ռազմածովային նավատորմի ծովային պարեկն իր Twitter-ում:
Պետական VTV հեռուստաալիքն, իր հերթին, հայտնել է, որ տանկերն ուղղություն է բռնել դեպի նավթամշակող Ամուայ կոմպլեքսը, որը գտնվում է Ֆալկոն նահանգում:
Ընդհանուր առմամբ, Իրանից հինգ տանկեր պետք է ժամանի երկիր: