Wednesday, 24 04 2024
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց

Սա հերթական դատական վճիռն է, որը մեր դատական համակարգի ախտորոշման արտահայտություններից է․ Ա․ Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր Վարչական դատարանը՝ դատավոր Ռաֆիկ Խանդյանի նախագահությամբ բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։

Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։ Սա հերթական դատական վճիռն է, որը մեր դատական համակարգի ախտորոշման արտահայտություններից է։ Մեր բարձրաձայնումներն ու ահազանգերը, որ դատական համակարգի ներկայացուցիչների մեծ մասը շարունակում է գտնվել նախկին իշխանությունների ու օլիգարխների ազդեցության տակ, անհիմն չեն։

Այսօրվա դատական վճիռը կայացրած դատավոր Խանդյանը Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ–ական Գագիկ Բեգլարյանի՝ Չոռնի Գագոյի փեսան է և դրանով ամեն ինչ ասված է։ Ակնհայտ է, որ նախկին իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի ազգականը չէր կարող Քոչարյանի վերաբերյալ այլ վճիռ կայացնել։

Խնդիրը սակայն ամենևին Քոչարյանի առողջական վիճակը չէ։ Եթե նա իսկապես խոցելի խմբում է և կալանավայրում գտնվելը կարող է վտանգել նրա առողջությունը, ամեն ինչ իրավաչափ է։ Սակայն այս դեպքում խախտվում է սոցիալական արդարադատությունը, քանի որ Քոչարյանի տարիքի ու զանազան հիվանդություններ ունեցող տասնյակ կալանավորներ շարունակում են գտնվել ազատազրկման վայրերում։

Հետևաբար եթե կալանավորներից մեկի, տվյալ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվում է ազատազրկման մեղմացման այս ռեժիմը, նույնը պետք է կիրառվի նաև համանման վիճակում գտնվող այլ կալանավորների նկատմամբ։ Դա սակայն տեղի չի ունեցել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, որի համար հիմք են հանդիսացել ոչ թե Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները, այլ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված գործոնները։

Դատական համակարգը կայացրել է նախկին իշխանություններին հաճո հերթական վճիռը, ինչը լրացուցիչ անգամ գալիս է վկայելու դատավորների շրջանում համատարած վեթինգի իրականացման կենսական անհրաժեշտությունը։ Առանց վեթինգի իրականացման մենք շարունակելու ենք դատական համակարգից ստանալ նման վճիռներ, որոնք սպասարկելու են ոչ թե ՀՀ քաղաքացու ու արդարադատության, այլ նախկին իշխանությունների քաղաքական և այլ շահերը։

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/3327489110615126/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում