Wednesday, 24 04 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են

ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը ևս մեկ անգամ ապացուցեց՝ ՀՔԾ-ն ու դատախազությունը գնացել են ճիշտ ուղղությամբ

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր այսօրվա խորհրդատվական կարծիքով ասել է, որ խնդիրը հոդվածը չէ, խնդիրը հանցակազմն է, իսկ այդ հանցակազմը՝ սահմանադրական կարգի տապալումը, գոյություն է ունեցել մեր Քրեական օրենսգրքում։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ն ասել է այն, ինչ երկար ժամանակ ասում էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ասում էր դատախազությունը, ասում էր Գագիկ Ջհանգիրյանը, ես և բոլոր նրանք, ովքեր ֆինանսական ծառայություններ մատուցելու կապերով կապված չէին Քոչարյանի հետ և պիցցայի հանդեպ մեծ սեր չունեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավակլան հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքին։

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ՀՀ Սահմանադրական դատարանի խնդրանքով Ռոբերտ Քոչարյանի բողոքի շրջանակներում իր խորհրդատվական կարծիքը։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականությունը։ ՍԴ-ի կողմից վարույթ ընդունված դիմումը վերաբերում է Քրեական օրենսգրքի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի (300.1 հոդված) մեկնաբանությանը և դրա կիրառմանը։ Քոչարյանի փաստաբանական թիմը պնդում է, որ Քոչարյանին չէր կարող 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրվել, քանի որ 2008-ին այս հոդվածը վերաբերում էր իշխանությունը յուրացնելուն։

Եվրոպական դատարանը պատասխանել է ՀՀ ՍԴ-ի առաջադրած 4 հարցից միայն երկուսին։ Ըստ ներկայացված խորհրդատվական կարծիքի՝ ՄԻԵԴ դատավորները չեն կարողացել գտնել որևէ ուղղակի կապ հարցերի և ընթացիկ վարույթների միջև, որոնք հարուցվել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ՝ 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Դիտարկելով չորրորդ հարցը՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակում մեղադրանքի առաջադրման մասով, Եվրոպական դատարանը համարել է, որ գնահատականները պետք է տրվեն՝ հաշվի առնելով գործի առանձնահատուկ հանգամանքները, ոչ թե վերացական։ Ըստ կոնվենցիայի 7-րդ հոդվածի՝ ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել։ Ինչպես նաև չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։

Բայց նույն հոդվածում ամրագրված է, որ այն չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն։

Խաչատրյանի խոսքով՝ սահմանադրական կարգի տապալումը 2008-ին ևս համարվելէ հանցագործություն մեր Քրեական օրենսգրքով։ Հետևաբար Ռոբերտ Քոչարյանին կարելի էր և պետք էր մեղադրանք առաջադրել 300.1 հոդվածով, ինչը և արձանագրել է Եվրոպական դատարանը իր հայտնած խորհրդատվական կարծիքով։ «Պետք է կրկին ընդգծել, որ Եվրոպական դատարանի այս կարծիքը որևէ կերպ չի կարող պարտադիր կիրառման ենթակա լինել։ Սա ընդամենը խորհրդատվական բնույթ ունի և չի կարող դրվել որևէ դատարանի վճռում որպես հանգամանք, բայց ուզում եմ նաև նշել, որ այս կարծիքը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ վարույթն իրականացնող մարմինը՝ մեղադրանք առաջադրելուց, և դատախազությունը՝ մեղադրանքը հաստատելուց, գնացել են ճիշտ ուղղությամբ»,- ընդգծեց Խաչատրյանը։

Մեր դիտարկմանը՝ կարո՞ղ ենք ակնկալել, որ Սահմանադրական դատարանը, հիմնվելով ՄԻԵԴ այս խորհրդատվական կարծիքի վրա, կարող է իսկապես անաչառ որոշում կայացնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն այս պահին չի կարող որոշում կայացնել ոչ այն պատճառով, որ ՄԻԵԴ կարծիքը իրենց համար արդյունավետ չի եղել, այլ այն պատճառով, որ ՍԴ-ում լեգիտիմության պակաս կա։ ՍԴ-ն իրավասություն և լիազորություն չունի որևէ որոշում կայացնելու՝ անկախ որոշման բովանդակությունից»։

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով Քոչարյանի փաստաբանների պնդումներին, թե ՀՔԾ-ն սխալ է քրեական գործ հարուցել, և 2008թ. մարտի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքում գոյություն չի ունեցել 300.1 հոդված, ասել էր, որ «այդ մեկնաբանությունները, որոնք տալիս են որոշ իրավաբաններ, մեղմ ասած, ոչ կոմպետենտ մեկնաբանություններ են, որովհետև այդ արարքը՝ սահմանադրական կարգի տապալումը, քրեորեն հետապնդելի է եղել նաև 2008թ., պարզապես այն նախատեսված է եղել այլ հոդվածով՝ հոդված 300-ով, պետական իշխանությունը յուրացնելը»: Սասուն Խաչատրյանը հավելել էր, որ այս գործողությունը այն ժամանակ նախատեսված է եղել 300-րդ հոդվածով, հետագայում այդ հոդվածի դիսպոզիցիայից այդ գործողությունը հանվել է և առանձին հոդվածով է նախատեսվել՝ 301.1-րդ հոդվածով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում