Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՄԻԵԴ-ը հայտնեց՝ Հրայր Թովմասյանի ժամանակը սպառվեց

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր խորհրդատվական կարծիքը Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ, որն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործին: 2019-ին ՍԴ ուղարկված գործի վերաբերյալ դատարանը խորհրդատվական կարծիքի համար դիմել էր ՄԻԵԴ: Եվ ահա, ՄԻԵԴ-ը հրապարակել է իր կարծիքը: Դրա մանրամասներն առաջիկայում անշուշտ կլինեն հանգամանալից իրավական քննարկումների առարկա, բայց ընդհանուր առմամբ, դատելով կարծիքից, հնարավոր է եզրակացնել, որ ՄԻԵԴ-ը ըստ էության չի ասել ոչինչ կամ, ավելի շուտ, ասել է մի բան, որ կարող է մեկնաբանվել տարբեր կերպ, և կողմերը կարող են այն քաշել իրենց վրա ըստ հայեցողության:

Մենք սա իհարկե կանխատեսել էինք դեռ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն խորհրդատվական կարծիքի համար դիմել է ՄԻԵԴ: Մենք կանխատեսել էինք, որ ՄԻԵԴ պատասխանն ըստ ամենայնի կլինի այնպիսին, որը թույլ կտա թե՛ Ռոբերտ Քոչարյանի թիմին, թե՛ նրան մեղադրողներին, այսպես ասած, գտնել իրենց համար շահեկանն ու անհրաժեշտը: ՄԻԵԴ-ից այլ բան իհարկե սպասել թերևս պետք էլ չէր:

Մենք նաև նշել էինք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, խորհրդատվական կարծիքի համար դիմելով ՄԻԵԴ, պարզապես փորձում է ժամանակ շահել այն բարդ իրավիճակում, որում հայտնվել է: Իսկ իրավիճակը բարդ է նրանով, որ Թովմասյանը հայտնվել էր Ռոբերտ Քոչարյանի, հեղափոխության, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի արանքում: Գործնականում ՄԻԵԴ դիմելը հնարավորություն տվեց մանևրել ավելի քան տարի: Այդ իմաստով ՄԻԵԴ հրապարակումը նշանակում է, որ այդ տեսանկյունից սպառվեց ՍԴ նախագահի և ՍԴ ժամանակը:

Ինչ կանի ՍԴ-ն այժմ, երբ արդեն կա խորհրդատվական կարծիքը, որն արդեն մանևրի հնարավորություն է տվել կողմերին, ոչ թե Թովմասյանին, քանի որ ՍԴ-ն այլևս պետք է ունենա կոնկրետ դիրքորոշում: Այլ հարց է՝ կհայտնի դա, թե ոչ, բայց խորհրդատվության ժամանակն արդեն սպառված է:

Ի դեպ, ՄԻԵԴ խորհրդատվությունը հնչում է բավականին հետաքրքիր զուգահեռով, երբ կառավարող մեծամասնությունը հրաժարվում է հանրաքվեի միջոցով ՍԴ կազմի հարցը լուծելու արմատական քայլից և Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկում է խորհրդարանի միջոցով էվոլյուցիոն լուծումը, որտեղ Հրայր Թովմասյանի հեռանալն այլևս կտրուկ և աներկբա պահանջ չէ: Ինչպես կազդի այդ հանգամանքը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՍԴ դիրքորոշման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում