Wednesday, 24 04 2024
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է

Արցախում նոր նշանակումների քարտ-բլանշը նախագահինն է, հետագայի պատասխանատուն ինքն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։

– Պարոն Կարապետյան, Ալիևը հերթական հայտարարությունն է արել. «Մեր հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»։ Նա նաև ասել է, որ աշխարհում ուժի գործոնն առաջին պլան է մղվում։ Նորից ուժի գործո՞նն է փորձում առաջին պլան մղել, գնում են իրավիճակի սրմա՞ն։

– Այստեղ նորություն չկա. Ալիևը ծաղրածու է, իսկ ծաղրածուն զվարճացնում է աշխարհին։ Նրա հայրն իրենից ավելի իմաստուն էր։ Դուք ինձնից լավ գիտեք, որ նա փորձում է հայտարարություններով ուժի գործոնը առաջին պլան մղել։ Տղա է, ասել են՝ քո դերը դա է, արա։ Դրա համար ձեռքի հետ խոխմաներ է անում։

Հիմա հետաքրքիր ժամանակներ են, քանի որ աշխարհը տրանսֆորմացիաների է ենթարկվում, մինչդեռ Հայաստանում դա չեն նկատում։ Առաջ են գալիս ազգայնական ուժերը, ավելի ճիշտ՝ ազգայնամոլ ուժեր, որոնք վտանգավոր են, իսկ մենք դեռ Վենետիկի հետույքից ենք բռնել։ Դեռ այն աստիճանի չի հասել աշխարհը, որ ժողովուրդները սկսեն իրար կոտորել, բայց ամեն ինչ տանում է նրան, որ ժողովուրդները իրար ատեն, իրար սկսեն կոտորել, որ մոլորակի բնակչությունը պակասի։ Իսկ մենք մինչև հիմա քարոզում ենք  միջազգայնություն, ինչը աշխարհում սուտ գաղափար է։

– Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է Ալիևին՝ ասելով. «Աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում: Այսինքն՝ ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել: Պարոն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ նաև վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն, ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձեք խոսել»։

– Շատ ճիշտ է ասում։ Ասեմ ավելին՝ երբ  նա ասում է ուժի գործոն, միշտ է եղել այդպես, մենք այն ժամանակ չենք հասկացել, որ ինչ պետք է, Ալիևից սարքում են։  Ուժը միշտ կա, միշտ էլ լինելու է։ Կյանքը պայքար է, և ես չէ,  որ պետք է ժողովրդին կամ որևէ մեկին ասեմ։ Այս պայքարի մեջ էլ այս անխելք Ալիևին ասում են՝ սա է քո խնդիրը։ Վերջացել է այն մտայնությունը, թե մեզ կարող են ճնշել։ Պարզապես մենք շատ արագ պետք է հասկանանք, որ ազգ ենք, ազգային գաղափարախոսություն ունենք, համախմբվենք, ազատվենք այն բաներից, որոնք մեզ պետք չեն, և ունենանք մերը, լավագույնը, և պինդ ոտքի վրա կանգնենք ու մեծ զոհեր չտանք։ Տարբերությունը սա է, այլապես որ հաղթելու ենք՝ դա միանշանակ է։ Ալիևը տաք տեղը նստած խոսում է։ Պարզապես մենք պետք է  զգոն լինենք, և եթե մենք մեզ ճիշտ չպահենք, զոհ շատ կունենանք։

– Պարոն Կարապետյան, Սամվել Բաբայանը նշանակվեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Մասիս Մայիլյանը՝ ԱԳ նախարար։ Ինչպե՞ս եք գնահատում այս նշանակումները։

– Նորմալ եմ գնահատում, մեկը պետք է նշանակվեր, հիմա իրենք են նշանակվել։ Նախագահն այդպես է հարմար համարել, հիմա ինքը նախագահ է, և ամբողջ պատասխանատվությունն իր վրա է։ Թող ինքը նշանակումներն անի, կազմակերպի թիմ, ծրագրեր մշակի, իսկ որ չստացվեց՝ պատասխանատուն կլինի ինքը։ Բայց ես հույս ունեմ, որ նրա մոտ կստացվի։ Պետք է հույս ունենալ։ Մենք էլ պետք է ամբողջ ազգով օգնենք, միասին առաջ գնանք։ Հիմա  կերևա՝ այս նշանակումը լավ է, թե վատ է։ Եթե լավ է, ուրեմն փառք Աստծու, եթե վատ է, պետք է քայլեր ձեռնարկել։ Այստեղ քարտ-բլանշը նախագահինն է, իսկ հետո կերևա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում