Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարի հայտնած վերջին տվյալների` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 160․979, որից 124.369-ն արդեն ապաքինվել է։
Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1182-ով։ Արվել է 33.559 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․928․209-ի։
Մահացությունների թիվն ավելացել է 30-ով՝ կազմելով 4․461։
683 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 1.576-ով։