ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրել է սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրամանը: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
Այս հրամանագրի հիման վրա կարող է փոփոխվել 1996 թվականին ընդունված 230 հոդվածը, որը սոցցանցերը պաշտպանում էր օգտատերերի կողմից հրապարակումների պատճառով քրեական պատասխանատվության ենթարկվելուց: Այս օրենքը սոցիալական ցանցերը համարում է ոչ թե հրատարակիչներ, այլ որպես «հարթակներ»՝ նրանց ազատելով գրառումների բովանդակության համար պատասխանատվությունից:
Հրամանագիրը կարող է նաև սահմանափակել սոցիալական ցանցերի կողմից հրապարակվող նյութի բովանդակության կառավարումը:
Թրամփի խոսքով՝ հրամանագրի նպատակը պաշտպանելն է խոսքի և ժողովրդավարության ազատությունը, քանի որ խոշոր առցանց հարթակները «անվերահսկելի իշխանություն» են ստացել այս կամ այն իրադարձությունը մեկնաբանելու, գրաքննության եւ տեղեկության ջնջելու համար:
Փաստաթղթում առանձին նշվում է, որ Twitter-ը «ընտրովի ազդանշաններ է փակցնում թվիթերում, որը հստակ արտացոլում է քաղաքական կողմնակալությունը»:
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 29, 2020