Ռեժիսոր Սամվել Գասպարովը մահացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո, հայտնում է «Ստարխիտ»-ը:
81-ամյա Գասպարովի մահվան մասին հայտնել է խմբագիր Գեորգի Սաակովը: «Սամվել Վլադիմիրովիչը սովոր չէր պարտվել, բայց անիծյալ կորոնավիրուսին հաղթել նա չկարողացավ… Շուտափույթ ապաքինում նրա կնոջը՝ դերասանուհի Նատալյա Վավիլովային: Վառ հիշատակ»,-գրել է նա սոցցանցերում:
Հայտնի է, որ մահից մեկ տարի առաջ Գասպարովը պայքարում էր ծանր տեսակի գաստրիտի դեմ:
Սամվել Գասպարովը ՎԳԻԿ-ի շրջանավարտ է, Միխայիլ Ռոմմի ուսանողը, «Վեցերորդը», «Մոռացեք «մահ» բառը, «Հաց, ոսկի, նագան», «Առանց մեծ ռիսկի» ֆիմերի հեղինակը: 1979 թ.-ին «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի պրեմիերային, նա հանդիպել է դերասանուհի Նատալյա Վավիլովային, որը շուտով դարձել է նրա կինը: