Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ու Բելառուսի պարագայում ռուսական գազը ճնշման գործիք է, Վրաստանն այդ հարցը լուծել է 2007-ին. Վասաձե

Վրաստանը հայտարարել է գազի գնի նվազման վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածության մասին: Ըստ այդ հայտարարության՝ «Գազպրոմը» 15 տոկոսով կիջեցնի Վրաստանին մատակարարվող գազի գինը: Թե հատկապես ինչ գնի մասին է խոսքը՝ չի հրապարակվում՝ հայտարարելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է:

Այս իրադարձությունը ուշագրավ է հատկապես ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների վերջին տեսակոնֆերանսի ֆոնին: Փաստացի ՌԴ նախագահ Պուտինը մերժեց Հայաստանի ու Բելառուսի ղեկավարների առաջարկը ԵԱՏՄ-ում գազի միասնական սակագին սահմանելու շուրջ՝ հայտարարելով, որ դրա համար անհրաժեշտ է ավելի խորը ինտեգրացիա:

Եվ ահա ինչպե՞ս դա հաջողվեց Վրաստանին: Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գազի իջեցման վերաբերյալ առաջացած իրավիճակն այնքան էլ հստակ չէ: «Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնևան հայտարարել է, որ գազի գինն իջել է 15 տոկոսով, իսկ գինն ինքն իրենով կոմերցիոն գաղտնիք է համարվում։ Միևնույն ժամանակ «Գազպրոմ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ գինը նույնն է մնացել, և այն էլ այն դեպքում, եթե Վրաստանը գնի հատկացված գազի ամբողջ ծավալը։ Նախկինում նման պայման չկար։ Անհասկանալի է՝ ո՞ւմ հավատալ, բայց փորձագետների կարծիքով՝ «Գազպրոմն» այնուամենայնիվ իջեցրել է գազի գինը՝ հիմնավորելով այդ իջեցումը ամբողջ ծավալի գնմամբ։ Նման պայմանավորվածությունների պատճառների մասին մենք կարող ենք միայն ենթադրություններ անել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վասաձեն ընդգծեց, որ պատճառներից մեկը կարող է լինել ցանկությունը՝ ամրապնդել ներկայությունը Վրաստանի շուկայում  էներգակիրների գների կտրուկ նվազման ֆոնին. «Վերջերս Վրաստան գազ մատակարարող հիմնական ընկերությունը՝ SOCAR-ը, ևս նվազեցրեց գինը կոմերցիոն ընկերությունների համար։ Բայց այստեղ պետք է հասկանալ, որ SOCAR-ը Վրաստանի շրջաններում ունի իր մատակարարողներին, իսկ «Գազպրոմը»՝ ոչ։ Բացառված չեն նաև այդ գործարքի մեջ անձնական պայմանավորվածություններն ու հետաքրքրությունները։ Մեր երկրների համար դա սովորական գործ է։ Փաստն այն է, որ գործարքի փակ լինելը խանգարում է հասարակությանը ստանալու համապատասխան տեղեկատվություն, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական պետությունում»։

Ինչ վերաբերում է Հայաստանին ու Վրաստանին, ապա Վասաձեի կարծիքով՝ «Գազպրոմը» Կրեմլի համար քաղաքական զենք է. «Իսկ Վրաստանի դեպքում մատակարարման բաժինը մեծ չէ՝ 10 տոկոս։ Իսկ դա նշանակում է, որ տվյալ գործիքի օգտագործման հնարավորությունները սահմանափակ են։ Ի դեպ՝ հենց Կրեմլն է սահմանափակել իր հնարավորություններն այդ ոլորտում դեռ 2007 թվականին, երբ ձմռանը  վրաց-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին պայթեցվեց  Հյուսիս-հարավ գազախողովակը, որը բացահայտ էներգետիկ շանտաժ էր։ Դրանից հետո Վրաստանն ազատվեց Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունից։ Հայաստանում ու Բելառուսում իրավիճակն այլ է»։

Գելա Վասաձեն չի կարծում, թե Մոսկվան սրանով ինչ-որ բան  է ուզում ապացուցել Հայաստանին ու Վրաստանին. «Ավելին՝ «Գազպրոմի» հայտարարությունները վկայում են հակառակի մասին՝ ավելի շատ ցանկություն կա թաքցնելու, քան ապացուցելու։ Դրանք տարբեր իրավիճակներ են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում