Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

Հիասթափված եմ. Սամվել Բաբայանի վրայի բիծը ժամանակի ընթացքում չի մաքրվելու

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ այդ մասին քիչ առաջ իր ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Վերջնական որոշումը կայացրել ենք երեկ, Երևանում հանդիպման ժամանակ։ Մինչ այդ Սամվել Բաբայանը որևէ պաշտոնում նշանակվելու մասին չի ակնարկել, միշտ պատրաստ է եղել համագործակցել՝ հանուն երկրի ապագայի։ Երեկ ես առաջարկել եմ նրան զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,- հայտարարել է Հարությունյանը։

Ինչպես Մասիս Մայիլյանի նշանակման դեպքում, այս դեպքում էլ Հարությունյանն ասաց, որ քաղաքական առևտուր չի եղել, ինչպես շատերը խոսում են։

Սամվել Բաբայանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակելու որոշումը, սակայն, միանշանակ չի ընդունվել Արայիկ Հարությունյանի կողմնակիցների շրջանում։

Իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը, ով նախընտրական շրջանում  աջակցում էր Հարությունյանին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ հիասթափված է և այս  նշանակումը ծայրահեղ բացասական է գնահատում. «Չնայած այն հանգամանքին, որ Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք»-ը խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել է 9  մանդատ ու զբաղեցրել է երկրորդ տեղը «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքից հետո, այդուհանդերձ հասարակության մեջ կա տեսակետ, որ այդ կուսակցության առաջնորդը չպետք է պետական պաշտոն զբաղեցնի՝ չնայած 1992-1994 թթ. պատերազմական շրջանում հայրենիքին մատուցած իր ծառայություններին։ Երկրի ղեկավարի վրա մահափորձի կազմակերպումը լրջագույն հանցագործություն է, որը ժամանակի հետ չի մաքրվում»։

Օհանջանյանի դիտարկմամբ՝ այդ բիծը ամբողջ կյանքի ընթացքում լինելու է Սամվել Բաբայանի վրա. «Բացի այդ՝ կա այդ նշանակման բարոյական կողմը։ Ինչպե՞ս կարելի է պետական իշխանության վրա հարձակված մարդուն նշանակել պետական այնպիսի բարձր պաշտոնի, ինչպիսին Անվտանգության խորհուրդն է։ Իմ կարծիքով՝ դա բարոյական չէ և լրջագույն ստվեր է  գցում նորընտիր նախագահի ազնիվ մղումների վրա՝ իրավական և արդար հասարակություն կառուցելու հարցում, որը հիմնված կլինի անբասիր բարոյական արժեքների  վրա»:

Ինչ վերաբերում է առաջատար երկու կուսակցությունների համագործակցության սկզբունքներին, ապա Օհանջանյանը նորմալ է համարում, որ հասարակական կոնսենսուսի ճանապարհին շատ ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ նախագահը փորձում է իր օրակարգը համաձայնեցնել խորհրդարան մտած կուսակցությունների հետ»։

Օհանջանյանը բացասական է գնահատում նաև Մասիս Մայիլյանի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակելու որոշումը. «Ինչպե՞ս կարող ենք այդ պաշտոնին թողնել մի մարդու, ով կոչ է արել բոյկոտել ընտրությունները, ինչը նշանակում է բոյկոտել նաև երկրի Սահմանադրությունը և մեր անկախությունը։ Ինչպե՞ս կարող է նման մարդը ներկայացնել ու պաշտպանել մեր երկրի հետաքրքրությունները, եթե նա հրապարակայնորեն ոտնահարել է մեր արժեքները։ Դուք ստացել եք լեգիտիմ իշխանություն ոչ նրա համար, որ մանիպուլացնեք ժողովրդի վստահությունը՝ արտաքին ուժերի ճնշման ներքո։ Դուք ծնում եք ձեր նկատմամբ տոտալ անվստահություն, և ձեր լեգիտիմությունը սկսում է կորցնել իր կշիռը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում