Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը կարող է անցկացվել երկրպագուների մասնակցությամբ:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Ռուսական Պրեմիեր լիգայի խաղերի մարզադաշտում կարող են ներկա լինել միայն 10 տոկոս երկրպագուներ, ոչ ավելին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվիհունիսի 21-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտից դադարեցված էր նաև Ռուսաստանիառաջնությունը:
Ռուսաստանի առաջնությունում Սոչի քաղաքի համանուն թիմում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլիազգային թիմից Էրիկ Վարդանյանը և Ալեքսանդր Կարապետյանը, իսկ Եկատերինբուրգի «Ուրալ»-ում է խաղում Վարազդատ Հարոյանը: