Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է վերջին օրվա ընթացքում աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի վարակվածների և զոհերի մասին տվյալները:
«Վերջին տվյալների համաձայն՝ անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 104 505 նոր դեպք, վարակի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 4221 մարդ: Աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 5 593 631, մահացածների թիվը `353 334 է», – հաղորդում է ԱՀԿ-ն: