Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքինենին լրագրողներին տված հարցազրույցում ասել է, թե ինչպես է իրեն զգում նախագահ Դոնալդ Թրամփը հիդրոքսիքլորոխին վտանգավոր հակամալարիային դեղամիջոցի կուրսն անցնելուց հետո, որը նա օգտագործում էր կորոնավիրուսի կանխարգելման համար:
«Նախագահ Թրամփը իրեն շատ լավ է զգում … Նա պատրաստ է կրկին ընդունել այս դեղամիջոցը, եթե պարզի, որ կորոնավիրուսով հիվանդ ինչ-որ մեկի հետ շփում է ունեցել»,- ասել է նա։