Գիտնականները պարզել են, որ յուրայի դարաշրջանի վերջի դինոզավրերը կանիբալներ են եղել: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել է PLOS ONE գիտական ամսագրում։
Ալոզավրերի և այլ խոշոր գիշատիչ դինոզավրերի հազարավոր ոսկորների վրայի քերծվածքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ մնացորդների մեկ հինգերորդ մասը կերել են հենց իրենց «հարազատները»։ Գիտնականները կարծում են, որ նման հետքերի մեծ մասը պատկանում է ալոզավրերին և ցերատոզավրերին:
Թենեսիի համալսարանի (ԱՄՆ) հնեաբան Ստեֆանի Դրամհելերը պատմել է, որ սննդի սղության պայմաններում խոշոր գիշատիչները քմահաճ չէին ընտրության հարցում, այնպես որ իրենց «եղբայրների» միսը «անկասկած եղել է նրանց ճաշացանկում»: